Նոր անվճար դասընթաց. IBM Վաթսոն` հիմունքներ և գործնական կիրառում թեմայով
IBM նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց` «IBM Վաթսոն` հիմունքներ և գործնական կիրառում» թեմայով: Դասընթացը մեկնարկելու է 2015թ. հունվարի 26-ից, շաբաթական երկու անգամ, երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 14:00-16:00: Դասընթացի ընդհանուր տևողությունը 30 ժամ է:
Դասընթացը կվարի Սլավոնական համալսարանի դոցենտ և մաթեմատիկոս պրն Վաչագան Վագրադյանը: Դասընթացի հիմնական նպատակներն են՝
- • Մասնակիցներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, IBM Watson ծրագրով առավել արդյունավետ աշխատելու համար։
- • Անցնել Թյուրինգի թեստը:
- • Ստեղծել դպրոցում շախմատ սովորող երեխաների համար օգտակար գործիք՝ դիդակտիկ նյութ, որը հնարավորություն կտա գտնել ցանկացած շախմատային հասկացության օրինակներ լավագույն գրոսմայստերների խաղերից:
- • Օգտակար գործիք ստեղծել գրոսմայստերների և այլ բարձրակարգ շախմատիստների համար մրցամարտերին նախապատրաստվելիս հակառակորդների խաղաոճի առանձնահատկություններն առավել լավ ուսումնասիրելու համար,
- • Շախմատին վերաբերվող ցանկացած հարցին լրիվ և համակողմանի պատասխան ստանալու հնարավորություն ստեղծել:
- • Փորձ և հմտություններ կուտակել արհեստական բանականության խնդիրների լուծման ասպարեզում և դրանք կիրառել այլ ոլորտներում նմանատիպ խնդիրների լուծման համար:
Դասընթացը ներառում է.
- • Շախմատային հասկացությունների մոդելավորում ոչ հստակ բազմությունների և լինգվիստիկ փոփոխականների կիրառմամբ:
- • Շախմատային պարտիաների տվյալների ոչ հստակ բազայի ստեղծում, որտեղ հայցը հնարավոր կլինի ներկայացնել ոչ հստակ ձևակերպմամբ:
- • Առաջին կարգային շախմատիստի ուժով խաղացող ծրագրի ստեղծում:
- • Շախմատային թեմաներով զրուցող «չատ-բոտ»-ի ստեղծում:
- • Watson ծրագրի ուսուցում:
Դասընթացը նախատեսված է ծրագրավորման և մաթեմատիկայի մասնագետների համար: Այն անվճար է և անցկացվելու է հայերեն լեզվով: Լավագույն ուսանողներին հրավիրելու են մասնակցելու դասընթացի հիման վրա պլանավորված ծրագրում:
Գրանցվելու համար պետք է լրացնել համապատասխան հայտը` մինչև ս․թ․ հունվարի 23-ը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է