Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Google-ը «դեղահաբ» է մշակել, որի միջոցով կարելի է հայտնաբերել քաղցկեղը
30/10/2014 11:09

Google-ը «դեղահաբ» է մշակել, որի միջոցով կարելի է հայտնաբերել քաղցկեղը

Google X հետազոտական լաբորատորիան դեղահաբ է մշակել, որը նախատեսված է մահացու վտանգ ներկայացնող հիվանդությունների ախտորոշման համար: Ներթափանցելով մարդու օրգանիզմ՝ այն նանոմասնիկներ է արտանետում արյան մեջ, որոնք բացահայտում են արյան բաղադրության անգամ աննշան փոփոխությունը: Դրանից անմիջապես հետո հաբը կրկին հետ է հավաքում նանոմասնիկներն ու փոխանցում է հավաքագրված տեղեկատվությունը: 

Նանոմասնիկներն իրենց յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ կարող են ամրանալ, օրինակ, քաղցկեղի բջիջներին և բացահայտել մարդու օրգանիզմում հիվանդության առկայությունն անգամ դրա նախնական փուլերում: Քաղցկեղից բացի, Google-ի այս նորարարությունը հնարավորություն կտա ախտորոշել սիրտ-անոթային և մի շարք այլ ծանր հիվանդություններ: 

Լաբորատորիայի աշխատակիցների հավաստմամբ՝ նանոմասնիկները վտանգ չեն ներկայացնում առողջության համար և հեշտությամբ դուրս են բերվում օրգանիզմից: 

Դեռևս հայտնի չէ, թե Google X-ի նորարարությունը երբ կհայտնվի վաճառքում, սակայն հուսով ենք, որ երկար սպասեցնել չի տա: