Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հետքերով
29/10/2014 11:36

«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հետքերով

Գաղտնիք չէ, որ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը մեծ հռչակ ու երկրպագուների ահռելի բանակ ունի ամբողջ աշխարհում: Նրանցից մեկը Թոմաս Դագ անունով կանադացի մի երիտասարդ է, ով ֆիլմաշարի հանդեպ ունեցած իր ողջ սերն արտահայտել է սեփական արվեստում:   

Դեռ մանուկ հասակից Դագն առանց ընդմիջումների կարող էր մի քանի անգամ շարունակ դիտել «Աստղային պատերազմներ» եռերգությունը (խոսքը 90-ական թվականների մասին է, երբ նկարահանվել էին ֆիլմի միայն 3 մասերը):

Թոմաս Դագն այժմ 24 տարեկան է: Նա ապրում է Տորոնտո քաղաքում և զբաղվում է լուսանկարչությամբ: Երիտասարդի խոսքերով՝ հենց իր սիրելի պատմությունն է օգնել հասկանալ, թե ինչ է ինքը ցանկանում լուսանկարել: Եվ բոլորովին զարմանալի չէ, որ 2 տարի շարունակ Դագն աշխատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարին նվիրված նախագծի վրա: 

Ստորև ներկայացնում ենք Թոմաս Դագի երկամյա աշխատանքի արդյունքում ստացված լուսանկարները.