Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայտնաբերվել է Երկրին ամենանման մոլորակներից մեկը
30/06/2014 20:46

Հայտնաբերվել է Երկրին ամենանման մոլորակներից մեկը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակին շատ նման մոլորակ, որը միանգամից մտել է Երկրի նմանակների առաջին եռյակ: Մոլորակը կոչվում է Գլիսե 832ց: Գլիսեի հեռավորությունը երկրից կազմում է 16 լուսնային տարի: Մոլորակը պտտվում է կարմիր թզուկ աստղի շուրջ: Մոլորակի քաշը 5 անգամ ավել է երկիր քաշից: Գլիսեն իր աստղի շուրջ պտտվում է 35 օրում:

Մասնագետների կարծիքով կարմիր թզուկից Գլիսեի ստացած էներգիան համադրելի է Երկրի կողմից Արևից ստացած էներգիային: Քանի որ մոլորակի քաշը 5 անգամ մեծ է երկրի քաշից, հետևաբար մթնոլորտն էլ պետք է բավական խիտ ու թանձր լինի, սակայն եթե ենթադրենք, որ մոլորակի պայմանները համատեղելի են կյանքի հետ, ապա միևնույն է պայմանները բավական էքստրեմալ կլինեն, քանի որ Գլիսեում տարին տևում է 35 օր:

Նշենք, որ աստղագետները մի շարք մոլորակներ են հայտնաբերել, որոնք շատ նման են մեր մոլորակին, կից նկարներից մեկում բավական մանրամասն ցուցադրված են դրանց նկարագրությունները: