Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ նաև ՏՏ ոլորտի Startup-ների համար
19/06/2014 17:45

«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ նաև ՏՏ ոլորտի Startup-ների համար

ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ ընկերությունների թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին հրավիրում են մասնակցել STEP ծրագրի շրջանակում «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթին:

Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում՝ հետևյալ ոլորտներում.

– ՏՀՏ, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաներ
– Մաքուր տեխնոլոգիաներ
– Գյուղատնտեսություն

Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

Մասնակցության հայտերը պետք է մինչև 2014թ. հուլիսի 28-ը ներկայացնել ՁԻՀ ([email protected] հասցեով), որտեղ կստուգվի դրանց համապատասխանությունը ներկայացված պայմաններին:

Այնուհետև վերջնական հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են CRDF Global-ին www.crdfglobal.org/fromideatomarket կայքէջում և ՁԻՀ` [email protected] էլ. փոստով մինչև 2014թ. օգոստոսի 8-ը, ժամը 23:59-ը (EST):

Մրցույթի մանրամասն հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, և դիմումի ձևը (հայերեն) կարող եք նեռրբեռնել ստորև կամ ստանալ էլ.փոստով՝ համապատասխան նամակ ուղարկելով [email protected] հասցեով:

Հայտերի ներկայացման կարգ / Դիմումի ձև: