Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Աշխատանք. մրցույթ mLab «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի» ղեկավարի պաշտոնի համար
12/06/2014 17:24

Աշխատանք. մրցույթ mLab «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի» ղեկավարի պաշտոնի համար

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության եւ մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab) ղեկավար (մենեջեր)» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է` ապահովել Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավարումը  եւ գործունեության համակարգումը, ներառյալ դասընթացները, տեխնիկական եւ ադմինիստրատիվ գործունեությունը:

Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`

– Բարելավել mLab-ի ինքնաֆինանսավորման բիզնես մոդելը եւ նպատակները  սահմանող նախնական Բիզնես Պլանը,
– Սահմանել եւ ապահովել անրհաժեշտ հասույթ/ֆինանսավորում mLab-ի Բիզնես Պլանի իրականացման` ֆիանասական եւ առաջխաղացման նպատակների իրագործման համար,
– Վերահսկել mLab-ի գործունեությունը ըստ Բիզնես Պլանի` ապահովելով ռազմավարական եւ ֆինանսական նպաատկների իրականացում,
– Կառուցել և ղեկավարել ռազմավարական հարաբերությունները տեխնոլոգիական եւ գիտական  համայնքների եւ պետական մարմինների գործընկերների միջև,
– Հաստատել անհրաժեշտ հարաբերություններ գործընկերների հետ Հայաստանում, Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում,
– Ապահովել mLab-ի պատշաճ ներկայացումը եւ ծառայությունների  շուկա դուրս բերումը,
– Ղեկավարել mLab-ի գործունեությունը, ներառյալ կենտրոնի անձնակազմի/խորհրդատուների ընտրություն, ֆինանսական եւ գործառնական համակարգում եւ վերահսկողություն,
– Ղեկավարել mLab-ի կողմից մոբայլ ոլորտի գործարարներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերը, ներառյալ հնարավոր շահառու թիմերի/ընկերությունների ընտրությունը, ինչպես նաեւ աջակցություն տրամադրել ձեռնարկատերերին բիզնես եւ տեխնիկական խնդիրների լուծման հարցում,
– Գնահատել մոբայլ ոլորտի գործարարների և mLab ECA-ի այլ շահառուների կարիքները` տրամադրված ծառայությունների նպատակահարմարությունը ապահովելու համար:   
– Մշակել մոբայլ լուծումների ոլորտի զարգացման եւ ծրագրավորողների համայնքի մեծացման նպատակով կրթական հաստատությունների հետ համագործակցության ռազմավարություն,
– Ստեղծել արդյունավետ եւ համագործակցային աշխատանքային միջավայր` արդյունավետ կառավարման եւ mLab-ի աշխատակիցների եւ հաճախորդների կողմից բարձրացված խնդիրների պատրաստակամ կեպրով լուծման միջոցով  եւ այլն:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. օգոստոսից` մեկ տարվա ընթացքում` հետագա երակարացման հնարավորությամբ:

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին եւ պետք է լինի/ունենա`

– Բարձրագույն կրթություն ճարտարագիտության եւ/կամ բիզնեսի կառավարման բնագավառում,
– Բիզնեսի զարգացման եւ ռազմավարության մշակման զգալի փորձ (ավելի քան 3 տարի) խոշոր ՏՏ/ԲՏ ընկերություններում եւ/կամ բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի կառավարման հարուստ փորձ (ավելի քան 5 տարի) Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում,
– Տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին բիզնեսի զարգացման ու կառավարման տարբեր հայեցակետերում աջակցություն ցուցաբերելու հարուստ փորձ,
– Հայաստանի ՏՀՏ ոլորտի եւ ոլորտի զարգացման տեղական ու համաշխարհային ներկայիս միտումների գերազանց իմացություն,
– Մոբայլ տեխնոլոգիաների իմացություն,
– Վերլուծական, կառավարման եւ բանակցային գերազանց հմտություններ,
– Թիմային աշխատանքը կազմակերպելու եւ կառավարելու ունակություն,
– Հաղորդակցման եւ ներկայացման գերազանց հմտություններ,
– Հայերենի, անգլերենի եւ ռուսերենի գերազանց իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ սույն թվականի հունիսի 25-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն եւ կենսագրական թերթիկ ստորեւ նշված հասցեով:

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային փոստով:

ՀՀ Ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին
Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1
Հեռախոս. (037460) 700-343, 700-390
Ֆաքս. (037410)  545-708
Էլ. փոստ. [email protected]