Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Իրանի դատարանն արգելափակել է Instagram-ը
27/05/2014 16:14

Իրանի դատարանն արգելափակել է Instagram-ը

Իրանի դատարանն արգելել է մուտք գործել նկարների փոխանակման աշխարգի խոշորագույն ծառայություն՝ Instagram: Այս մասին հայտնել է Mehr իրանական գործակալությունը:

Իրանական լրատվամիջոցների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Իրանի դատարանն իր որոշումը կայացրել է մի քանի քաղաքացիների բողոքների հիման վրա, ովքեր պնդել են, որ սոցիալական ցանցը «ներխուժում» է իրենց անձնական կյանք: Արգելափակման մասին որոշումն ընդունելուց հետո, դատարանն ուղարկեց այն տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների նախարարություն:

Նշենք, որ Իրանում արգելափակված են նաև մյուս՝ Facebook, Youtube, Twitter սոցիալական կայքերը: