Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Այս 5 րոպեն ձեզ կստիպի քարանալ ևս 5 րոպե:
19/05/2014 09:03

Այս 5 րոպեն ձեզ կստիպի քարանալ ևս 5 րոպե:

Գարիի` 422 ընկերներ ունենալով հանդերձ մենակ լինելու փաստը անտարբեր չթողեց 38,157,419 մարդու: Նա նկարահանել է մի տեսահոլովակ, որը խորհուրդ է տալիս փակել համակարգիչը, գլուխը բարձրացնել հեոախոսից վեր և տեսնել այն, ինչ կատարվում է մեր շուրջը: Բայց սա ուղղակի խորհուրդ չէ, այս տղային հաջողվել է ստիպել մարդկանց վերանայել իրենց կենսակերպը: Այն ստիպում է մարդկանց մտածել՝ արդյո՞ք սոցիալական ցանցերը այդքան «սոցիալական» են, ի՞նչ են տալիս նրանք մեզ և արդյո՞ք մենք չենք վերցնում դրանցից ավելին, քան պետք է:

Տեսահալովակը պատկերում է մեզանից շատերին ու սա հնարավորություն է տալիս նայելու մեզ կողքից. ինչ ենք անում մենք մեր կյանքի հետ, ինչ արժեքներ են փոխվել մեր կյանքում, ինչն է մեզ ուրախություն պատճառում և ինչով ենք մենք ուրախություն պատճառում մեր սիրելիներին… 5 րոպեներ, որոնք մի պահ վախ են առաջացնում՝ միգուցե մենք էլ ենք մեր կյանքում բաց թողել մի ճակատագրական հանդիպում, մի գեղեցիկ արևոտ օր կամ ուղղակի անմոռանալ մի անկնթարթ…

Դուք էլ մի պահ անջատեք ձեր հեռախոսները և համակարգիչները, բարձրացրեք ձեր գլուխը վիրտուալ կյանքից վեր և տեսեք, թե ինչ ունեք իրականում: Եթե դուք էլ զգացիք, որ ապրում եք մի կյանքով, որը իրական չէ, սկսեք փոխել այն հենց այս պահից:

«Սոցիալական» եղեք իրական կյանքում, ոչ թե ցանցերում: