Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Instagram-ի 80-ամյա աստղ Բեթթի Սիմփսոնը
18/05/2014 17:30

Instagram-ի 80-ամյա աստղ Բեթթի Սիմփսոնը

Հիմնականում Instagram-ի օգտատերերը օգտվում են ծառայությունից սեփական լուսանկարները ցուցադրելու համար, իսկ Զաք Բելդենը օգտահաշիվ է ստեղծել քաղցկեղով հիվանդ իր 80-ամյա տատիկի՝ Բեթթի Սիմփսոնի համար: Թոռնիկը կանոնավոր կերպով լուսանկարում է տատիկին և նկարները տեղադրում սոցիալական ցանցում:

Ի սկզբանե Զաքը օգտահաշիվը ստեղծել էր միայն հարազատների և ընկերների համար, այնուհետև Բեթթի Սիմփսոնի էջը սկսեց գրավել նաև անծանոթ մարդկանց ուշադրությունը և այժմ ավելի քան 200 000 օգտատեր, ոգեշնչված 80-ամյա կնոջ լավատեսությունից, հետևում է նրա էջի թարմացումներին: