Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Վարչապետն ու ԻՏՁՄ ներկայացուցիչները քննարկել են  ՏՏ ոլորտի զարգացման խնդիրները
14/05/2014 17:46

Վարչապետն ու ԻՏՁՄ ներկայացուցիչները քննարկել են ՏՏ ոլորտի զարգացման խնդիրները

Մայիսի 14-ին աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության վարչության անդամները և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվեցին միության գործունեությունը, ՏՀՏ ոլորտի հիմնախնդիրներն ու հեռանկարային ծրագրերը: Երկուստեք կարևորվեց կրթության և աշխատուժի զարգացման ոլորտում պետություն-մասնավոր հատվածի համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնց թվում շեշտադրվեց «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» կրթական ծրագրի լայնածավալ իրականացումը:

Թե′ վարչապետի և թե′ նախարարի կողմից կարևորվեց ՏՀՏ լուծումների կիրառումը բիզնեսի այլ ոլորտներում, ինչպես նաև դրա հետևանքով տնտեսությունում արտադրողականության բարձրացումը: Հատկապես շեշտադրվեց հունիսի 20-21-ը կայանալիք 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և նվիրված է նոր տեխնոլոգիաների կիրառմանը բիզնեսի տարբեր ոլորտներում: ԻՏՁՄ կողմից առաջարկվեց ֆորումի ոլորտային քննարկումներին ապահովել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությունը: Ֆորումի քննարկումները նվիրված կլինեն գյուղատնտեսության, շինարարության, հանքարդյունաբերության, առողջապահության, կրթության, էլեկտրոնային առևտուրի  և տրանսպորտի,   ֆինանսաբանկային ոլորտներում նորարարությունների կիրառմանը:

Հանդիման ընթացքում Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ: