Մայիսի 30-ին Երևանում կկայանա Mobile Apps EXPO 2014
Մայիսի 30-ին, երևանյան ամենասիրված հանրային տարածքներից մեկում` Սիրահարների այգում (Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 21) տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես՝ Mobile App Expo 2014-ը:
Ցուցահանդեսը կհյուրընկալի շուրջ 50 ընկերությունների, որոնք կներկայանան «խելացի հեռախոսների և սարքերի» համար իրենց մշակած խաղերով, բիզնես, կրթական, ժամանցային և սոցիալական ծրագրերով: Գրքեր հեռախոսում, ինտերակտիվ այբբենարան, նկարների ձևափոխում և կոլաժների պատրաստում մի քանի հպումով, տարադրամի լավագույն արժույթը բանկերում, կրթական և արկածային խաղեր, սրանք մի փոքր մասն են հավելվածների, որ կներկայացվեն ցուցահանդեսին:
Այցելուները տաղավարներում կարող են փորձարկել և ծանոթանալ ոչ միայն հայաստանյան օգտագործողի համար մշակված հավելվածների հետ, այլև ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտագործողներ ունեցող «տեղական արտադրության» մոբայլ ծրագրերի հետ: Այցելուների մուտքն ազատ է: Ցուցահանդեսի խաղերի գոտում նրանց սպասվում են հաճելի անակնկալներ և մրցանակներ:
Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ՝
– Բաց դաս առաջին դասարանի աշակերտների համար, հայկական արտադրության շարժական համակարգիչների՝ ԱրմԹաբերի օգնությամբ:
– Մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար (Mobile App Acceleration Camp:MAAC). որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա: Լավագույնները AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում:
– Մայիսի 31ին, սկսնակ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները Imperious Group ռուսական և Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամներին:
Կազմկերպությունների համար ցուցահանդեսի գրանցման վերջնաժամկետն է մայիսի 16, 2014 թ.:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու և/կամ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ` [email protected] էլ. հասցեով, կամ զանգահարել 060 509876 հեռախոսահամարով:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է