Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ձեր MacBook-ը գողացե՞լ են. Գրեք այդ մասին Թիմ Քուքին
14/04/2014 11:07

Ձեր MacBook-ը գողացե՞լ են. Գրեք այդ մասին Թիմ Քուքին

ԱՄՆ կառավարական մարմինների բազմաթիվ խնդրանքներից հետո Apple ընկերությունն իր սարքերն սկսեց արտադրել լրացուցիչ պաշտպանվածությամբ, որը գողության դեպքում սարքն անպիտան է դարձնում հետագա օգտագործման համար:

Կա ևս մեկ տարբերակ վերադարձնելու գողացված Apple սարքերը՝ գրել այդ մասին Թիմ Քուքին: Ի դեպ, մի երիտասարդ հենց այդպես էլ վարվել է և կարճ ժամանակ անց վերականգնել արդարությունը:

Դովեր քաղաքում բնակվող Մայքլ անունով մի երիտասարդ գողության զոհ էր դարձել: Միակ բանը, որ գողերը վերցրել էին, նրա MacBook Air –ն էր: Մայքլն այդ մասին հայտնել էր ոստիկանությանը, սակայն նոութբուքի որոնումներն էական ընթացք չստացան: Դեպքից մի քանի ամիս անց Մայքլն իր էլեկտրոնային հասցեին մի նամակ է ստանում Apple-ի կողմից, որտեղ ընկերությունը շնորհակալություն էր հայտնում զանգի համար: Պարզ էր, որ զանգն իրականացրել էր այն մարդն, ով ամիսներ առաջ գողացել էր MacBook:

Գողի հեռախոսահամարը ճշտելու համար Մայքլը դիմում է Apple ընկերությանը, սակայն վերջինս մերժում է որևէ տեղեկատվություն տալ՝ ասելով որ միայն ոստիկանությունը կարող է նման պահանջ ներկայացնել: Ամբողջ թղթաբանությունը Մայքլից ևս 8 ամիս խլեց, ինչից հետո երիտասարդը որոշեց գրառում անել Twitter-ում՝ հաշթեգերում նշելով Apple ընկերության և Թիմ Քուքի անունը:

Հինգ օր անց ոստիկանությունն արդեն ստացել էր գողի կողմից իրականացված զանգի մասին ամբողջ տեղեկատվությունը, ինչից մի քանի ժամ անց վերջինս արդեն կալանավորված էր, իսկ գողացված MacBook-ը դատական գործընթացներից հետո կվերադարձվի իր իսկական տիրոջը: