Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Vkontakte-ն դադարեցրել է անձնական տվյալների արտահոսքը
16/01/2014 18:07

Vkontakte-ն դադարեցրել է անձնական տվյալների արտահոսքը

Ռուսական Vkontakte սոցիալական կայքը վերանայել է գաղտնաբառը վերականգնելու կարգը: Մինչ այս Vkontakte սոցիալական կայքում գաղտնաբառը վերականգնելու համար անհրաժեշտ էր պարզապես մուտքագրել հեռախոսահամարը, և Ձեզ հասանելի կլիներ այդ համարի ներքո գրանցված օգտատիրոջ անունն ու էջի գլխավոր նկարը: Սա, միանշանակ, տեղեկատվության արտահոսք է, քանի որ հեռախոսահամարը գաղտնի տեղեկատվություն է համարվում և այն պետք է օգտագգործվի միայն ծառայողական անհրաժեշտությունից ելնելով և օգտատիրոջ անձնական հարմարավետությունն ապահովելու համար:

Թվանշանների պարզագույն համադրությունից հնարավոր կլիներ, օրինակ, պարզել մարդկանց հեռախոսահամարները, իսկ զեղծարարությամբ զբաղվող մարդկանց համար այն կարող էր փող կորզելու ճանապարհ հանդիսանալ:

Անձնական տվյալների արտահոսքի մասին այս տեղեկատվությունը մեծ արագությամբ տարածում գտավ և քննարկման առարկա դարձավ բազմաթիվ բլոգերում և ֆորումներում: Այնուամենայնիվ, այս խնդիրն էլ լուծում ստացավ:

Այժմ գաղտնաբառը վերականգնելու համար միայն հեռախոսահամարի մուտքագրումը բավարար չէ, անհրաժեշտ են նաև օգտատիրոջ անունն ու ազգանունը: