Awesome Foundation Երևանը կտրամադրի 1000 դոլարի չափով մինի-դրամաշնորհներ
2009թ.-ին ԱՄՆ Բոսթոն քաղաքում մի խումբ երիտասարդներ ստեղծել են Awesome Foundation հիմնադրամը, որը $1000 մինի-դրամաշնորհներ է տրամադրում մարդկանց, ովքեր հետաքիքիր և իրականանալի գաղափարներ են առաջարկում:
Հիմնադրամի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. հիմնադրամի մասնակիցների կամ հոգաբորձուների կողմից հավաքվում է համապատասխան գումարը և ընտրվում հաղթող գաղափարը, որի հեղինակին էլ տրամադրվում է մինի-դրամաշնորհը: Հատկանշական է, որ ամբողջ գործընթացը իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանձ ավելնորդությունների: Այս պահին հիմնադիրամի կողմից արդեն տրամադրվել է 665 մինի-դրամաշնորհ: Այս պահի դրությամբ հիմնադրամն ունի 79 մասնաճյուղ:
Awesome Foundation-ի Երևանյան մասնաճյուղի դեկաններն են Ալբերտ Պողոսյանը և Սամվել Մարտիրոսյանը, իսկ հոգաբարձուների թիվն արդեն 40 է:
Հիմնադիրների կողմից Awesome Foundation-ի գործունեությունը նկարագրվում է հետևյալ կերպ. «Մենք Awesome հիմնադրամի նորաբաց Երևանյան մասնաճյուղն ենք: Մենք ամեն ամիս $1000 մինի-դրամաշնորհներ ենք տրամադրելու շատ թույն եւ հավես նախագծերին։ Չնայած, որ գումարը մեծ չէ, բայց մենք դա տրամադրում ենք առանց ավելորդ գլխացավանքի, անտանելի թղթավարության եւ սարսափելի հաշվետվությունների: Մենակ թե գործը ստացվի եւ առաջ գնա։ Բացի Հայաստանի իրականությունը բարելավելու եւ լուսավորելու պահանջից` այլ սահմանափակում չունենք ներկայացվող նախագծերի համար: Թեմաները կարող են լինել ՝ բալետից մինչեւ Բանգլադեշի հետ առեւտրի խթանումը, ծրագրավորումից մինչեւ հայաստանաբնակ մորեխների սեռական կյանքի ուսումնասիրությունը։ Մենակ թե օգտակար գործ լինի։ Նախագծերը կարող են լինել ծուռ եւ խելառոտ, բայց պարտադիր՝ իրատեսական»։
Առաջին դրամաշնորհը տրվելու է հոկտեմբերի 7-ին: Հայտերի տրամադրման վերջնաժամկետը տվյալ ամսվա վերջին օրն է, իսկ որոշումները կայացվում են մինչև հաջորդ ամսվա 7-ը:
Կայքի հասցե` http://www.awesomefoundation.org/en/chapters/yerevan
Դիմումի ձև` http://www.awesomefoundation.org/submissions/new?chapter=yerevan
Էլ. փոստ` [email protected]
Հոգաբարձուներ` Սամվել Մարտիրոսյան, Ալբերտ Պողոսյան, Նուրե Աբրահամյան, Արսեն Առուստամյան, Հայկ Ասրիյանց, Վահան Բալասանյան, Վահե Բալուլյան, Մելանյա Բարսեղյան, Նարբե Բեդրոսյան, Ալեքսեյ Չալաբյան, Խաչիկ Գևորգյան, Լիլիթ Գևորգյան, Միքայել Ղազարյան, Վաձ Ղազարյան, Սեդա Գիգորյան, Հովհաննես Գրիգորյան, Աննա Գրիգորյան, Արի Հաճեան, Վազգեն Հակոբջանյան, Վարդան Հովհաննիսյան, Նանա Հովհաննիսյան, Վահե Հովհաննիսյան, Լուսինե Կասարջյան, Նարեկ Կոստանյան, Մադլեն Մինասյան, Մեսրոպ Մինասյան, Արամ Մխիթարյան, Սեդրակ Մկրտչյան, Դիանա Նաղդալյան, Րաֆֆի Նիզիբլյան, Արթուր Պապյան, Սարհատ Պետրոսյան, Հարություն Պետրոսյան, Սամվել Սահակյան, Միհրան Սահակյան, Սերգեյ Սարգսյան, Նազարեթ Սեֆերյան, Արտյոմ Շամցյան, Դավիթ Սիրադեղյան, Գողամ Վարդանյան:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է