Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
LUVAGLIO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՈՈՒԹԲՈՒՔ
27/04/2013 20:53

LUVAGLIO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՈՈՒԹԲՈՒՔ

Լոնդոնյան Luvaglio ընկերությունը, «որը» զբաղվում է թանկարժեք իրերի պատրաստմամբ, վաճառքի է հանել աշխարհի ամենաթանկ նոութբուքը, որի արժեքը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար:

Նոր նոութբուքն իր տեխնիկական տվյալներով չի զարմացնում: Նոութբուքն օժտված է 17 դույմանոց HD էկրանով և 128 GB ծավալով կոշտ սկավառակով:  Այս թանկարժեք «բուքի» օպերատիվ հիշողությունը կազմում է 2GB RAM:

Նոութբուքի գնի մեծությունը կախված կլինի գնորդի երևակայությունից:

Միակ բանը, որը չի կարելի փոխել, դա նոութբուքը միացնող կոճակն է, որը պատրաստված է ադամանդից:

Գնորդը կարող է ընտրել նաև այն ծառատեսակը, որից կպատրաստվի իր նոութբուքի պատյանը:

Հնարավոր է անգամ ստեղնաշարի տառերը փոխել պլատինե կամ ոսկե դաջվածքներով: Պատյանի պատրաստման փայտն այնպես է մշակվում, որ առաջին հայացքից այն կնմանվի մարմարի:

Հարկավոր է նշել, որ նոութբուքն ամբողջովին պատրաստված է թանկարժեք քարերից և մետաղներից: