Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է
30/05/2023 12:01

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է և իր դռներն է բացել մարզաբնակ շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:

Այսպիսով, առաջատար ընկերությունները միավորվել են հանուն մարզաբնակ պատանիների։

Միլանի մարզիչներին և միջազգային ճամբարը Հայաստան բերելու նախաձեռնությունն Ամերիաբանկինն է։ Նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Ճամբարը ֆուտբոլասերների համար է, մասնավորապես Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաների ու աղջիկների, որոնք մասնակցել են Հայաստանի առաջնություններին, խաղում են մարզերի ֆուտբոլային ակումբներում և առանձնանում են իրենց խաղով:

Ճամբարի մեկնարկի առիթով կազմակերպված ասուլիսում Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ամադեսին Միլանի ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ նվիրեց ճամբարի հայաստանյան նախաձեռնող Ամերիաբանկին մաղթանքով, որ մի օր այս ճամբարի մասնակիցներից մեկի ստորագրությունն էլ կավելանա։ Իսկ ստորագրություններով գնդակը լրագրողներից մեկի համար էր՝ նրա, որը կհասցներ բռնել գնդակը։

Հիշեցնենք՝ այս միջազգային ճամբարն ամռանն ընդունում է հազարավոր պատանիների Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից և տասնյակ այլ երկրներից:

Հայաստանում այն անցկացվում է առաջին անգամ։ Վայրը ֆուտբոլի ակադեմիան է։ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը մեզ մոտ կանցկացվի երկու հերթափոխով։ Առաջինն անրդեն մեկնարկել է, իսկ երկրորդը կմեկնարկի հունիսի 3-ին։