BANA-կողմից հիմնադրվում է SAP Startup Factory
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի աջակցությամբ Հայաստանում BANA-կողմից հիմնադրվում է SAP Startup Factory
Հունիսի 8-ին գերմանական համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող առաջատար SAP ընկերությունը և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA) հայտարարել են համագործակցության մասին՝ միտված Հայաստանում BANA-ի կողմից SAP Startup Factory-ի հիմնադրմանը: Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դառնում «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):
SAP Startup Factory-ի հիմնադրումն ազդարարող միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:
BANA-ի կողմից SAP Startup Factory-ն իր գործունեությունը կսկսի կայացած ստարտափերի աքսելերացիայի առաջին փուլի իրականացմամբ՝ ներգրավելով մինչև 10 ստարտափ: Զուգահեռաբար, կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, ինչպիսին են՝ ուսումնական ճամբարները, ինկուբատորների ստեղծումը՝ նպատակ հետապնդելով հզորացնել կայացման փուլում գտնվող ստարտափերը՝ աքսելերացիոն ծրագրերի համար:
«Հայաստանում ստարտափ էկոհամակարգերը կարող են դառնալ տնտեսական աճի, լավ աշխատատեղերի ստեղծման և թվային վերափոխման շարժիչ ուժը։ EU4Business ծրագրի շահառու BANA-ի կողմից Հայաստանում SAP Startup Factory-ի մեկնարկը նպաստում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներուժի բացահայտմանը, ինչպես նաև կարևոր քայլ է՝ երկիրը գլոբալ տեխնոլոգիական հզոր հանգույց դարձնելու հավակնության ուղղությամբ», – միջոցառման ժամանակ ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Հայաստանյան ստարտափերը հարուստ են տաղանդներով, բայց կան նաև բազմաթիվ մարտահրավերներ: «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ծրագրի աջակցության և այս ողջունելի համագործակցության միջոցով այդ դժվարությունները կհաղթահարվեն: Հայաստանյան ստարտափ ֆաբրիկան հնարավորություն է ընձեռում ստարտափերին մուտք գործել գլոբալ բիզնեսի աշխարհ», – իր խոսքում նշել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն:
«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել նման հրաշալի կազմակերպության հետ և Հայաստանում հիմնել իր օրինակը չունեցող այս ստարտափ ծրագիրը: Սա աքսելերացիոն եզակի միջազգային գործիք է, որը հայաստանյան էկոհամակարգը նոր մակարդակի է բարձրացում, ինչպես նաև կարևորագույն քայլերից է, որը Հայաստանը կարող է դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն: Մենք նոր դռներ ենք բացում մեր B2B ստարտափերի համար և համոզված ենք, որ այն մեծ ազդեցություն կունենա վերջիններիս զարգացման վրա», – ընդգծել է BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը:
«SAP –ը ստարտափերի հետ համագործակցության մեծ փորձ ունի և հաջողությամբ օգնում է ընկերություններին մուտք գործել միջազգային շուկա: Մենք կարող ենք աջակցել մեր տեխնոլոգիաներով ու նորարարական զարգացումներին վերաբերող գիտելիքներով: Թվային համայնքում փորձի փոխանակումը և լավագույն գործելակերպով կիսվելը նպաստում է թե´ մրցակցության զարգացմանը, թե´ ընկերությունների արտահանման ներուժի պահպանմանը: Համոզված եմ, որ SAP ստարտափ ֆաբրիկան խթան կհանդիսանա Հայաստանում ՏՀՏ ոլորտի հետագա զարգացման համար», – նշել է ԱՊՀ երկրների գծով SAP գործադիր տնօրեն Ալեքսեյ Պետունինը:
Հայաստանում SAP ստարտափ ֆաբրիկայի հիմնադրման վերջնական նպատակն է ուղղորդել հնարավորինս մեծ թվով ընտրված ստարտափերի՝ SAP գնումների մոդուլում, որն ապահովում է SAP հաճախորդների ընդհանուր բազայից օգտվելու հնարավորությունը: Ծրագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանային կենտրոն՝ նախագիծը հասանելի դարձնելով տարածաշրջանի ստարտափերի համար:
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագիրը համաֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և ԵՄ կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մաս է կազմում Եվրամիության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության»: «ԵՄ –ն բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել համընդհանուր, համաչափ, ներառական զարգացում՝ նորարական տուրիզմի ոլորտում և տնտեսության այլ ճյուղերում:
BANA-ն (BANA – Business Angel Network of Armenia) առաջին և ամենաակտիվ բիզնես հրեշտակների ցանցն է Հայաստանում: Վերջինիս առաքելությունն է միավորել աշխարհի առաջատար հրեշտակ ներդրողներին և լավագույն հայ ձեռնեցների հետ : BANA-ն իրականացնում է ստարտափ էկոհամակարգերի ձևավորմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսին են օրինակ բիզնես ինկուբատորների ստեղծումը և հաջող իրականցումը, համաժողովների, ուսումնական միջոցառումների կազմակերպումը և ստարտափերի համար նախատեսված այլ տարբեր միջոցառումները:
SAP-ն աշխարհում առաջատարն է՝ ձեռնարկատիրական հավելվածների մշակման բնագավառում: SAP լուծումներից ու ծառայություններից օգտվում է մոտ 440.000 հաճախորդ՝ աշխարհի 180 երկրներից: 1992 թ. Մոսկվայում բացվեց SAP SE գրասենյակը: Ներկայումս SAP-ն ԱՊՀ երկրներում ունի մոտ 1.300 աշխատակից: 2012թ. Մոսկվայում SAP LAB կողմից հիմնադրվեց գիտահետազոտական կենտրոն, որը մասնաճյուղ ունի նաև Սանկտ-Պետերբուրգում: Ավելի քան 29 տարիների ընթացքում, SAP-ն աջակցել է ռուսական ընկերություններին՝ վերափոխել և օպտիմալացնել իրենց բիզնեսը՝ հիմնվելով նորարարական լուծումների վրա: SAP-ը համակարգչային ծրագրեր մշակող միակ միջազգային ընկերություններից է, որն ունի իր սեփական տվյալների կենտրոնը Մոսկվայում: 2018թ. Մոսկվայում բացվեց SAP թվային առաջնորդության կենտրոնը: Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների հզորացման և փորձագիտական էկոհամակարգերի զարգացման ոլորտում: Ավելի քան 130 համալսարաններ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում անվճար օգտվում են SAP համակարգչային ծրագրերից՝ ուսումնական նպատակներով: 2016 թ-ից վեր բացվել են տասնյոթ SAP Next-Gen Lab-եր՝ ուսանողների և երիտասարդ ՏՏ մասնագետների համար նախատեսված նորարարական կենտրոններ:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է