Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Seaside Startup Summit. նոր ներդրումային ռաունդ, որի առաջին տռանշը 2.5 մլն դոլար է
20/11/2019 15:57

Seaside Startup Summit. նոր ներդրումային ռաունդ, որի առաջին տռանշը 2.5 մլն դոլար է

Սիսայդ Ստարտափ Սամմիթ-ը սկսում է ներդրումային նոր ռաունդ առաջիկա 48 ամիսների համար, որի առաջին տռանշը 2.5 մլն դոլար է։ Աշխարհի մասշտաբով միջոցառումների կազմակերպման ոլորտում սա կլինի ամենամեծ ներդրումներից մեկը։ Ինչպես տեղեկացնում է Starthub Armenia-ն Այս պահին ընկերության արժեքը գնահատվում է 35 մլն դոլար:

Արդեն 4 տարի հայկական ստարտափ աշխարհում իր կարևոր դերն ունի Սևան Ստարտափ Սամմիթ ամենամյա բիզնես ֆորումը։ 2017-ին ընկերությունը հայտարարեց, որ աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն սամմիթներ Սիսայդ Ստարտափ Սամմիթ անվանմամբ, իսկ Սևան Ստարտափ Սամմիթ-ը կմնա միայն հայաստանյան միջոցառման անվանումը։ Ամիսներ անց ԱՄԷ-ում և Հնդկաստանում տեղի ունեցան առաջին միջազգային սամմիթները։

2017 թվականի աշունը բեկումնային էր Սիսայդ Ստարտափ Սամմիթի համար: Ընկերության մեջ ներգրավվեցին բաժնետերեր և տարբեր կազմակերպություններ: Դեկտեմբերին Սամմիթը ստացավ 2 մլն դոլար ներդրում, ինչը թույլ տվեց ընկերությանը վստահորեն հաղթահարել  բոլոր մարտահրավերները։

«2018-2019թթ․ հսկայական աշխատանք ենք իրականացրել սամմիթը միջազգային հարթակ բարձրացնելու համար։ Մենք հաջողված սիդ ռաունդից հետո հասցրել ենք իրականացնել 4 միջազգային աննախադեպ միջոցառումներ 3 երկրում, բայց սամմիթներ անցկացնելու բանակցությունները շարունակում ենք ավելի քան 20 երկրների հետ։ Հուսով եմ՝ կշարունակենք ուրախացնել էկոհամակարգին մեր հաջողություններով և նոր սամմիթներով։ Այժմ աշխատում ենք հաջողությամբ փակել ինվեստիցիոն A ռաունդը, որից հետո ավելի հաճախ կլինեն լուրեր նոր միջազգային սամմիթների մասին», – նշեց Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Հիմնադրման օրվանից սամմիթի հարթակում ներգրավել են 1000 ստարտափ ընկերություններ։ Սամմիթի շրջանակում կատարվել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային գործարք: