Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի հաղթողները
05/08/2019 14:00

Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի հաղթողները

Օգոստոսի 3-ին ամփոփվեցին «Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի արդյունքները։ Ավելի քան 1000 ձեռներեց մեկ շաբաթ անցկացրեցին վրաններում և կենցաղ կիսեցին միմյանց հետ։

Փակման միջոցառմանը մասնակիցները ստացան մրցանակները, որոնց ընդհանուր արժեքը հասավ 100,000 ԱՄՆ դոլարի։

Ստարտափները բաժանված էին խմբերի՝ կախված զարգացման աստիճանից և գործունեության ոլորտից։ Ներդրումային համաձայնությունների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ ապագայում։

Starter մրցույթում մրցում էին գաղափարի փուլում գտնվող ստարտափները, որոնք դեռ շուկայում չեն և չեն ստացել ներդրումներ։ Այդտեղ հաղթող ճանաչվեցին՝

1-ին հորիզոնական ՝ Thermoscan – 5,000 ԱՄՆ դոլար- Ծրագիրը հատուկ ջերմային ընկալիչների միջոցով և արհետական բանականությամբ աշխատող դետոկտորներով խանխորոշելու է կրծքագեղձի քաղցկեղը։

2-րդ հորիզոնական – 3,000 ԱՄՆ դոլար – CowNet- Այն հնարավորություն է տալիս ֆերմերին ամեն պահի ստանալ ինֆորմացիա կենդանու առողջության և պրոդուկտիվության մասին։ Հավաքված ինֆորմացիան հասանելի է ֆերմերներին հատուկ հեռախոսային հավելվածի միջոցով։

3-րդ հորիզոնական – 2,000 ԱՄՆ դոլար – Xpressbook – Այն ծրագիր է այն բիզնեսների համար որոնք կատարում են շատ գործարքներ։ Ծրագիրն ունի իր մեջ ինտեգրված հարկերը մեխանիզացնող հնարավորություն։

Booster-ում մրցում էին այն ստարտափները, որոնք արդեն ունեն ներդրումներ և գործում են ՛ուկայում կամ շուտեվ մուտք կգործեն։

1-ին հորիզոնական՝ Soraytec – 5,000 ԱՄՆ դոլար – հիմնադրված 2014 թ․-ին, նպատակը հոսանքի ուժը չափող սարք ունենալն է։ Սարքը կարողանում է չափել միջին և բարձր հոսանքի ուժը։

2-րդ հորիզոնական՝ ForgeFiction – 3,000 ԱՄՆ դոլար – ստեղծում է ներ և հետաքրքիր կոնտենտմ թույլ տալով բոլոր հետաքրքրվողներին գրել պատմություններ և առաջարկել նոր տարբերակներ։

3րդ հորիզոնական՝ 2,000 ԱՄՆ դոլար – RetentionForce – հաղորդակցության բարելավման և հաճախորդների հետ կապը բարելավելու նպատակով ստեղցած չաթբոտ է։

Բոլոր ոլորտային մրցույթների հաղթողները ստացան 1,500 ԱՄՆ դոլար մրցանակ։ Եվս 30,000 ԱՄՆ դոլարի հատուկ մրցանակներ հանձնվեցին ստարտափներին։ Ծրագրավորողների համար նախատեսված Firecode Marathon-ի մրցանակային ֆոնդը հասավ 20,000 ԱՄՆ դոլարի։

Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը՝ Սևանում։ Նպատակը ստարտափների և ներդրողների համար հոմագործակցության հարթակ ստռեղծելն է և նորարարությունը մարդկայնացնելը։