Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կասպերսկի Լաբորատորիա. մեկ տարվա ընթացքում գրեթե միլիոն օգտատեր տեսախաղ ներբեռնելիս բախվել է սպառնալիքի
03/07/2019 05:23

Կասպերսկի Լաբորատորիա. մեկ տարվա ընթացքում գրեթե միլիոն օգտատեր տեսախաղ ներբեռնելիս բախվել է սպառնալիքի

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Վերջին 12 ամիսների ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել և արգելափակել է ոչ լիցենզիոն տեսախաղերով քողարկվող վնասաբեր ծրագրեր ներբեռնելու ավելի քան 930 հազար փորձ։

Վնասաբեր պարունակությամբ ֆեյքային օրինակների ամենամեծ քանակը՝  310 հազար, քողարկվել է Minecraft-ով։ Բացի այդ, չարագործների մոտ ժողովրդականություն են վայելել GTA 5-ը և Sims 4-ը։ Այդ խաղերը «ձևացող» վնասաբեր ծրագրերի քանակը մոտավորապես նույնն է եղել՝ համապատասխանաբար, ավելի քան 112 հազար և մոտ 105 հազար։

Վիրուս գրողները օգտատերերին փորձել են հետաքրքրել նաև դեռևս չթողարկված, բայց շատ սպասված նորույթներով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են, որ վնասաբեր ֆայլերը (նիշք) տարածվել են առնվազն տասը դեռևս լույս չտեսած խաղերի անվան տակ, ընդ որում, այդ վնասաբեր ծրագրերի մեծամասնությունը (80%) «թաքնվել է» ֆեյքային FIFA 20-ի, Borderlands 3-ի և Elder Scrolls 6-ի դիմակի տակ։

Այսօր համակարգչային խաղերով հրապուրված է մոլորակի բնակչության մեկ երրորդը։ Գեյմերները շատ են նաև Հայաստանում։ Ընդ որում, շատերը նախընտրում են չօգտվել օրինական բովանդակությամբ մասնագիտացված հարթակներից, այլ ոչ լիցենզիոն տարբերակներ են ներբեռնում տարբեր առցանց-ծառայություններից, ինչը բնավ ոչ միշտ է անվտանգ։ 

«Վիրուս գրողները ակտիվորեն շահագործում են օգտատերերի հետաքրքրությունը ոչ միայն կինոպրեմիերաների և սիրված սերիալների, այլև տեսախաղերի նկատմամբ։ Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ մարդիկ պակաս ուշադիր են դառնում, երբ խոսքը վերաբերում է  զվարճանքներին, և ընդհանրապես խարդախություն չեն սպասում սիրված խաղից, որը խաղում են շատ տարիներ։ Մենք գեյմերներին խորհուրդ ենք տալիս մանրազնին ընտրել խաղերի ներբեռնման աղբյուրները, ինչպես նաև տեղադրել պաշտպանական լուծում և կիբեռսպառնալիքների հայտնաբերման համար կանոնավոր կերպով ստուգել բոլոր սարքերը, որոնք օգտագործվում են խաղալու համար»,- զգուշացնում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար հակավիրուսային փորձագետ Մարիա Ֆյոդորովան։

Սիրված խաղի փոխարեն սարք վնասաբեր ծրագիր չներբեռնելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն խորհուրդ է տալիս.

– ներբեռնման համար օգտագործել միայն հուսալի հեղինակությամբ օրինական ծառայություններ;

– ուշադրություն դարձնել կայքերի իսկության վրա, մասնավորապես, ստուգել կայքի հասցեի ճիշտ գրությունը, ինչպես նաև դրա սկզբում https-ի առկայությունը;

– ներբեռնումից առաջ հավաստիանալ, որ խաղի անվանման մեջ չկան սխալներ;

– սպառնալիքների լայն սպեկտրից բազմակողմանի պաշտպանության համար տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։