Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը
Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի 5 ստարտափ թիմերը հունիսի 5-ին ներկայացրին իրենց գործող բիզնես նախագծերը պոտենցիալ ներդրողներին, էկոհամակարգի ներկայացուցիչներին և այլ հյուրերին։
Օրվա խոսնակ-հյուրն էր Հայաստանում ServiceTitan ընկերության Գործառնական տնօրեն Աշոտ Տոնոյանը, ով նաև 3 ցիկլ անընդմեջ անհատական մենթորություն է անում, սատարում և օգտակար խորհուրդներ տալիս ռեզիդենտ ստարտափներին։
«Անցած տարի մեր ինկուբատորը գործարկելիս նույնիսկ պատկերացում չունեինք, որ այն այսքան մեծ հաջողություն կունենա։ Այժմ մեր գործընկեր BANA-ի հետ դուրս ենք եկել նոր մակարդակ։ Ուրախ եմ տեսնել, թե ինչպես են մեր մասնակից ստարտափները ներդրումներ ստանում ու դուրս գալիս շուկա։ Դա հիանալի արդյունք է թե՛ ստարտափների համար, թե՛ մեր, որովհետև տվյալ դեպքում նրանց հաջողությունը մեր հաջողությունն է»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Սկսած 3-րդ շրջափուլից Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը վստահվել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցին (BANA)։ Ես և իմ թիմը ջանք չենք խնայել մեր 5 արդեն ձևավորված թիմերին զարգացնելու և ներկայանալի դարձնելու ներդրողների համար։ Ռեզիդենտները անհատական աշխատանքներ են ունեցել մեր թիմի հետ՝ իրենց ներդրման փաթեթները կազմելու համար, նաև մասնակցել են էկոհամակարգի առաջատար մասնագետների տարաբնույթ դասընթացների, վարպետության դասերի և սեմինարների», – հայտնեց Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։
Ի դեպ, այս շրջափուլի ընթացքում BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am ստարտափում։ Այժմ ընթանում են բանակցություններ նոր ներդրողների հետ ևս 2 ռեզիդենտ թիմում ներդրումներ իրականացնելու նպատակով։
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է