Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը
31/05/2019 16:53

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկյացուցչություն։  Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը մայիսի 31-ին Երևանում անցկացրել է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը, որը նվիրված էր խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։ 

Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության նախավաճառքային աջակցության ճարտարագետ Միխայիլ Ստեբլինը ներկայացրել է «Սպառնալիքների լանդշաֆտ 2018, միտումներ 2019» , «Kaspersky Anti-Targeted Attack Platform» և «Պաշտպանություն DDoS-գրոհներից» թեմաները, իսկ նախավաճառքային աջակցության մեկ այլ ճարտարագետ Եվգենի Մարկովեցը՝ ««Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները խոշոր բիզնեսի համար», «Kaspersky Endpoint Security բիզնեսի համար» և «Վիրտուալացման պաշտպանություն» թեմաները։

«Կիբեռհանցագործ աշխարհը գնալով ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, ինչը պայմանավորված է կիբեռհանցագործների թիրախների աշխարհագրության ընդլայնմամբ և երկրում գործող կազմակերպությունների գործունեության թվայնացման մակարդակի բարձրացմամբ։ Բացի այդ, չարագործները անընդհատ մշակում են կիբեռգրոհների նոր և ավելի բարդ տեխնոլոգիաներ։ Այս հանգամանքներով է պայմանավորված, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընդլայնել է ներկայիս «Kaspersky Securiry Day»-ի թեմատիկան: Դրա շրջանակներում մասնակից կիբեռանվտանգության մասնագետներն ստացան համապարփակ գիտելիքներ և հմտություններ, որոնք կիրառելով, կապահովեն իրենց կազմակերպությունների կիբեռանվտանգության համակարգերի անխափան աշխատանքը, կկանխարգելեն կորպորատիվ ցանցեր կիբեռհանցագործների ներթափանցման փորձերը, կբացառեն գաղտնի տվյալների և ֆինանսական միջոցների կորուստները»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Գործնական կոնֆերանսի մասնակիցները «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ,  ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են  կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։