Beeline-ն առաջարկում է սիրելիի համար նվեր շահել
Հայաստանում Beeline-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անցկացնում է մրցույթ՝ նվիրված ապրիլի 7-ին նշվող Մայրության և գեղեցկության տոնին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սիրելի անձին շնորհավորել՝ օգտագործելով 7 բառ, և նշել նրա էջը նույն մեկնաբանությունում։ 15 ամենաշատ հավանած մեկնաբանությունից հատուկ ծրագրի միջոցով՝ պատահական ընտրանքի սկզբունքով կընտրվեն երեքը, որոնք էլ կստանան նվերներ՝ Huawei AM61 անլար ականջակալ և Puridea X01 շարժական մարտկոց (powerbank)․
«Ապրիլի 7-ն այն գեղեցիկ տոներից է, երբ ցանկանում ենք ամենագեղեցիկ խոսքերն ասել սիրելիներին։ Իսկ դրա հետ նաև հաճելի և օգտակար նվեր ստանալը, կարծում եմ, հիանալի լրացում կլինի։ Սիրով շնորհավորում եմ բոլոր ներկա և ապագա մայրերին այս հիանալի և ջերմ տոնի կապակցությամբ, դե իսկ մենք ցանկացած առիթ օգտագործում ենք մեր թանկագին բաժանորդներին հաճելի անակնկալներ մատուցելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մեկնաբանությունները կարելի է տեղադրել մինչև 2019 թ. ապրիլի 5-ի 14:00-ը։ Հաղթողները կհայտարարվեն ապրիլի 6-ին ժամը 14։00-ին Beeline Armenia Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուքի այն օգտատերերը, ում անունն ու ազգանունը համընկնում է անձնագրային տվյալների հետ։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։
-
10:52 13/05/26Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին
-
16:07 22/04/26Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team Telecom Armenia-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի
-
10:51 17/04/26Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն
-
10:53 09/04/26Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
10:18 18/03/26Բովանդակություն ստեղծողների համար Picsart-ը գործարկել է AI-օգնականների մարկետփլեյս
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում






