Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. Հայաստանի լավագույն  PR մասնագետները կպարգևատրվեն երրորդ անգամ
03/12/2018 16:50

Beeline. Հայաստանի լավագույն PR մասնագետները կպարգևատրվեն երրորդ անգամ

Այս տարի երրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանում Beeline-ի աջակցությամբ։

PR մրցանակաբաշխությունը հիմնված է գիտական ուսումնասիրությունների և անկախ փորձագետների կարծիքի վրա։ Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:

«Ուսումնասիրությունները վկայում են, որ հանրային կապերն արժևորվում են Հայաստանում ինչպես մասնագիտական շրջանում, այնպես էլ պետական, քաղաքական և մասնավոր ոլորտների ղեկավար մարմինների կողմից։ Դրան միանշանակ նպաստում է նաև մրցանակաբաշխությունը, որի դիպուկ ուսումնասիրություններն արձանագրում են տեղի ունեցող զարգացումներն ու կանխատեսում առաջիկա գործընթացները։ Մեկ ակնթարթում կարելի է քանդել ամենը, սակայն փոխադարձ վստահության, հեղինակության ստեղծումը երկարատև, պլանավորված քրտնաջան աշխատանք է պահանջում։ Հայկական PR մրցանակաբաշխությունը միակ հարթակն է, որտեղ գիտական հետազոտությունների հիման վրա արժևորվում են հանրային կապերի մասնագետների կողմից իրականացված աշխատանքները»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Այս տարի ավանդական անվանակարգերին` «Տարվա մամուլի քարտուղար», «PR իրադարձություն», «Իմիջային PR», «Հրապարակային գործիչ», «Քաղաքական գործիչ», «Մշակութային PR», «Տարվա ԶԼՄ», «Պետական կառույց», «Ճգնաժամային կառավարում», «PR նախաձեռնություն», «Ֆինանսական PR», «Հայկական բրենդ», «Նորարարական PR» և «PR տեխնոլոգիա», ավելացել են ևս երկուսը՝ «Տարվա կին» և «Սփյուռքի ԶԼՄ» անվանակարգերը՝ դարձնելով PR մրցանակաբաշխությունը համահայկական իրադարձություն։

«ՀԲԸՄ Հայաստանը մեկտեղում է ջանքերը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետ՝ առաջ քաշելով թափանցիկ և պատասխանատու հանրային հարաբերությունների կարևորությունը: Մեր նպատակն է՝ խրախուսել քաղաքացիների իրազեկվածությունն ու առավել ակտիվ ներգրավվածությունը՝ միաժամանակ խթանելով երկխոսությունը Հայաստանի և սփյուռքի միջև: Այս տարվա PR մրցանակաբաշխության համար մենք առաջարկել ենք ՀԲԸՄ-ի երկու հատուկ անվանակարգ՝ «Տարվա կին» և «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց», որոնք, անշուշտ, կհատկացվեն ամենաարժանավոր հավակնորդներին, որոնք կորոշվեն Ասոցիացիայի կողմից մեկ տարի շարունակ իրականացված ուսումասիրության և մշտադիտարկման միջոցով»,- նշում է ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը:

«Beeline-ն առաջին իսկ օրվանից եղել է այս մրցանակաբաշխության կողքին, հիանալի գիտակցելով, թե որքան կարևոր է ճիշտ կազմակերպել հետադարձ կապը հասարակության հետ։ Այն մասնագետները, ովքեր ամեն օր աշխատում են իրենց կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը ապահովելու և հանրությանը հստակ տեղեկատվություն հասցնելու համար պետք է գնահատված լինեն և իմանան այդ մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։