ՎիվաՍել-ՄՏՍ․ Պարգևատրվեց VivaStart ծրագրի շրջանավարտների 9-րդ խումբը
Կարևորելով վաճառքի և բաժանորդների սպասարկման մշակույթի զարգացումը Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտում՝ արդեն շուրջ 3 տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում է «VivaStart» կրթական ծրագիրը: Այսօր կայացավ «VivaStart»-ի հերթական փուլի ավարտական արարողությունը, որի ընթացքում ծրագրի շրջանավարտները պարգևատրվեցին հավաստագրերով: Իսկ ամենաբարձր ցուցանիշներ ապահոված չորս մասնակիցները՝ Հայկուհի Մարտիկյանը, Անի Կարապետյանը, Մարիամ Հակոբյանն ու Արսեն Հայրյանը, հավաստագրերի հետ մեկտեղ ստացան «Huawei Honor 7A» սմարթֆոններ:
Այս տարի իրականացվեց թվով 9-րդ «VivaStart»-ը, որին մասնակցեց շուրջ 36 ուսանող: Նրանցից 8-ը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ֆրանկոֆոնիայի օրերին Կենտրոն վարչական տարածքում և «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված սպասարկման կենտրոններում: «VivaStart»-ի շրջանակներում ուսանողներին հնարավորություն տրվեց ստանալ վաճառքի և բաժանորդների սպասարկման վերաբերյալ տեսական գիտելիքներ, այնուհետև այդ գիտելիքները կիրառել գործնականում ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններում:
Նախքան հավաստագրերի հանձնման արարողությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր «Կապերի հաստատման հմտություններ» խորագրով վարպետության դասընթաց: Դասընթացի ժամանակ շրջանավարտները ծանոթացան ժամանակակից գործարար աշխարհում մեծ նշանակություն ունեցող կապերի հաստատման հմտություններին, դասընթացավարին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ներկայացրեցին սեփական պատկերացումնը:
Հավաստագրերը հանձնելուց հետո դիմելով ծրագրի մասնակիցներին՝ Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Շատ կարևոր է, որ գիտելիքների ձեռքբերման ընթացքում դուք կարողացաք ուսումնասիրել ոլորտը և փորձեցիք հասկանալ ծառայությունների մատուցման ու բաժանորդային սպասարկման կարևոր փուլերն ու գործընթացը: Շուրջ երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակները երկուսն են. ուսանողների շրջանում զարգացնել վերլուծական միտքն ու հմտությունները, և նրանց նախապատրաստել աշխատաշուկայի համար: Ձեռք բերած գիտելիքների և փորձի շնորհիվ դուք պատրաստ եք սկսել ձեր կարիերան իբրև մասնագետներ՝ հատկապես սպասարկման ոլորտում»:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ ընկերության կողմից կազմակերպվող այս և նմանատիպ այլ ծրագրերը շարունակական բնույթ ունեն:
2015 թվականից մեկնարկած ծրագրին առ այսօր մասնակցել է ավելի քան 254 ուսանող: «VivaStart»-ի բազմաթիվ շրջանավարտներ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր կազմակերպություններում՝ ներառյալ հեռահաղորդակցության ու հարակից ոլորտներում: Նրանցից 22-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր սպասարկման կենտրոններում: Ընկերությունը մշտապես դիտարկում է մյուս շրջանավարտներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է