Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին
19/10/2018 13:40

Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար: Շուկայում առաջատար ամպային պլատֆորմի, տվյալների կենտրոնների (data center) և հաղորդակցական ուղիների (channels) անընդհատ ընդլայնվող ցանցի համադրությունը թույլ է տալիս հաճախորդներին օգտվել կոմպլեքս խնդիրների ու տվյալների պահման ամպային լուծումներից:

Այս մասին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամպային ծառայությունների անընդհատությունն ապահովելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է ամպային ենթակառուցվածք, որում համադրվել են սեփական հաղորդակցական ուղիներն ու կիրառվել նորարարական տեխնոլոգիաները: Ընկերությունն իր տվյալների կենտրոնները վերազինել է տվյալների պահման առավել արդիական ու ապահով համակարգերով և սերվերներով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տվյալների կենտրոնը համապատասխանում է անխափան աշխատանքի ապահովման ամենաբարձր չափանիշներին, ներառյալ՝ էլեկտրասնուցման ու հովացման համակարգերի գործունեության անընդհատությունը: Այսպես, համակարգի բաղադրիչներից մեկի տեխնիկական խնդիրը չի կարող խաթարել ամբողջ համակարգի բնականոն աշխատանքը:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ամպային լուծումների համակարգը ճկուն է և հարկ եղած դեպքում կարող է հեշտորեն վերաձևվել՝ ըստ ծառայություններին առաջադրված նոր պահանջների: Բացի այդ՝ համակարգը բացարձակապես անվտանգ է շրջակա միջավայրի համար և հուսալի՝ ամբողջովին համապատասխանելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ սոցիալական և բնապահպանական պատասխանատվության երկարաժամկետ ռազմավարությանը: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամպային ծառայությունը տրամադրում է վիրտուալ միջավայրում գործող պլատֆորմ, որը թույլ է տալիս ընկերություններին մշակել, գործարկել և կառավարել ծրագրային հավելվածներ՝ առանց սեփական ենթակառուցվածքը կառուցելու և սպասարկելու անհրաժեշտության: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ամպային ծառայություններից օգտվելու դեպքում ընկերությունները կարող են մի քանի անգամ նվազեցնել ՏՏ ենթակառուցվածքի հետ կապված իրենց ծախսերը և ստանալ շոշափելի արդյունք՝ խնայելով թե՛ սեփական ժամանակը, և թե՛ ֆինանսական, խորհրդատվական և մարդկային ռեսուրսներ (ներառյալ՝ ՏՏ աշխատակազմ պահելու և դրա շարունակական ուսուցման համար պահանջվող), և այլ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է մշակման և կառուցման ճկուն միջավայր, որը թույլ է տալիս օգտագործողներին ինքնուրույն տեղադրել ցանկացած բան՝ պարզ ամպային հիմքով հավելվածներից ընդհուպ մինչև բարդ, ամպային տեխնոլոգիաներով գործող, ընկերությունների համար կրիտիկական կարևորության ծրագրեր և տվյալների հավաքակազմեր՝ ապահովելով դրանց բարձր աստիճանի անվտանգությունը և հուսալիությունը:

«#Cloud_VivaCell-MTS-ի գործարկումը մեր թվային ռազմավարության իրագործման ծրագրի հերթական քայլն է: Ընկերությունն աստիճանաբար ընդլայնում է իր գործունեության ոլորտները՝ դուրս գալով բջջային և ֆիքսված ծառայությունների շրջանակներից  դեպի ավելի նոր՝ ամպային, մեծ տվյալների (Big Data), ֆինանսական և բանկային ծառայությունների, իրերի ինտերնետի (IoT), համակարգերի ինտեգրման և այլ բնագավառներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող կորպորատիվ ամպային ծառայությունները մեծ, փոքր և միջին ընկերություններին թույլ են տալիս ստեղծել, կատարելագործել և իրականացնել ծրագրեր՝ շարունակական արդիականացում պահանջող ենթակառուցվածքներ ստեղծելու փոխարեն բարելավելով սեփական գործարար դիրքերը: Ակնհայտ տնտեսական խնայողությունները, ինչպես նաև ամպային կառավարման ճկունությունն ու պարզությունը, որոնք առաջարկում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, մեծապես կօգնեն ձեռնարկություններին ձեռք բերել մրցակցային առավելություններ և բարձրացնել արդյունավետությունը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: