Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը
Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը:
Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվում է հուլիսի 22-ից 29-ը և ուղղված է ստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ և մրցույթներ։
«Անցած տարի Beelinը ևս Սևան ստարտափ սամմիթի աջակիցն էր, և մենք ինքներս համոզվեցինք, թե որքան կարևոր է նման միջոցառման առկայությունը հայկական ստարտափ էկոհամակարգի համար: Ցանկացած ստարտափի համար սա չափազանց կարևոր փորձ է, և ինչու ոչ, պոտենցիալ հովանավորների ու գործընկերների հետ հանդիպելու ու կապեր հաստատելու հիանալի հնարավորություն: Ես միշտ մեծագույն ոգևորությամբ եմ զրուցում և իմ գիտելիքներով կիսվում սամմիթի մասնակիցների հետ, քանի որ վստահ եմ, որ նրանց նոր գաղափարներն ու լուծումները կարող են կյանքն ավելի լավը դարձնել», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «Սիսայդ Ստարտափ Սամմիթ», և անցկացվել ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Սևանի ափին անցկացվող սամմիթը եզրափակիչ միջոցառումն է, որի ժամանակ կամփոփվեն ԱՄԷ-ի և Հնդկաստանի համաժողովների արդյունքները։
Ծրագրի ներդրումային ֆոնդը 100 000 ԱՄՆ դոլար է, որը կտրվի ծրագրի մասնակից մեկ կամ երկու ստարտափի, մրցանակային ֆոնդը կկազմի 50 000 ԱՄՆ դոլար։
«Համագործակցությունը Beeline-ի հետ սկսվել էր դեռ «Սևան Սարտափ Սամմիթ 2017»-ի շրջանակներում և ուրախալի է, որ այն շարունակական է։ Շարունակական համագործակցությունն այսպիսի խոշոր կազմակերպությունների հետ խոսում է այն մասին, որ նրանք ևս հետաքրքրված են Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմամբ»,- նշել է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։
Նշենք, որ Beeline-ն արդեն երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է