Հայաստանի ՏՏ ոլորտը վերջին 10 տարում. տեսանյութ
Հայաստանում 2019 թվականին անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Երևանն այդ օրերին դառնալու է ՏՏ ոլորտի աշխարհի մայրաքաղաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 2000 գործարարներ նորարարներ, պետական հատվածի ներկայացուցիչներ, վերազգային կորպորացիաներ, ներդրողներ և նշանավոր գիտնականներ: Այս համաժողովը Հայաստանում չէր անցկացվի, եթե ոլորտի նկատմամբ բացակայեր պետական ուշադրությունն ու աջակցությունը: 2008 թվականին կառավարությունն ընդունեց ՏՏ ոլորտի զարգացման նոր՝ տասնամյա զարգացման ռազմավարություն՝ հիմնական գերակայություն սահմանելով ոլորտի զարգացումը, Հայաստանում մրցակցային ներուժի հզորացումը և առաջավոր տեղեկատվական հասարակության ձևավորումը: 2008 թվականից պետական բյուջեից սկսվեցին միջոցներ տրվել ՏՏ ոլորտը համակարգող համապատասխան պետական մարմիններին:
Ոլորտի աճի տեմպերն այնքան արագ էին, որ շուտով կայացավ ArmTec միջազգային համաժողովը, այն հաջորդաբար կազմակերպվում է Հայաստանում և ԱՄՆ-ում: Զարգացման հետ մեկտեղ կազմակերպվում է հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների Digitec մասնագիտացված ցուցահանդեսը:
Վերջին տաս տարիներին կնքվել են մի շարք միջազգային պայմանագրեր, ինչպես պետությունների (Եգիպտոս, Հնդկաստան և այլն) այնպես էլ միջազգային աշխարհահռչակ ընկերությունների (Microsoft, Alcatel, HP, INTEL, IBM, Simens, Oracl, Cisco) հետ: Սահմանվեց նախագահի մրցանակ: 2010 թվականից մրցանակն ամեն տարի շնորհվում է նրանց, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են տեղեկատվական զարգացումների և դրականորեն են անդրադարձել մարդկության վրա: Այս մրցանակը Հայաստան բերեց այնպիսի մասնագետների ինչպիսիք են՝ Սթիվ Վոզնյակը, Մարիո Մացոլան, Եվգենի Կասպերսկին, Մակիմոտոն: Նրանք ոչ միայն եկան Հայաստան, այլև հետագայում ներդրումային ծրագրերով հանդես եկան մեր երկրում:
Նախագահի կողմից անընդհատ խրախուսվում են և պարգևատրում են ՏՏ ոլորտում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ու դպրոցականները: 2016-2017 թվականների ընթացքում Հայաստանում ներդրվեց ՏՏ ոլորտի պետական աջակցության ուղղված օրենսդրական փաթեթը: Այդ օրենքի շնորհիվ նոր ստեղծվող և սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հասանելի դարձան հարկային արտոնությունները: Դրանք ենթադրում են շահութահարկի 0 տոկոս և եկամտահարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում: Ընդհանուր առմամբ հավաստագրվել և վերը նշված հարկային արտոնություններից օգտվել է նորաստեղծ և սկսնակ 591 կազմակերպություն, որոնցից 431-ը միայն անցած տարի: 2018 թվականի հունվարից Հայաստանում ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած շահաբաժինները հարկվում են արդեն 5 տոկոս եկամտահարկով: ՏՏ ոլորտի օրենսդրական և տնտեսական աջակցությունից բացի ոլորտի համար կենսական նշանակություն ունի նաև համացանցային կապի առկայությունը, ինչի արդիականացման ուղղությամբ տարբեր քայլեր են ձեռնարկվել: Արդեն հիմա ինտերնետ կապից օգտվողների թիվն անցել է 2.2 մլն-ից՝ ապահովելով ծածկույթի ավելի քան 70 տոկոս ցուցանիշ: Հայաստանում կա շարժական կապի ավելի քան 4.1 միլիոն բաժանորդ։
2014 թվականից ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ կառավարության, տեղական ու միջազգային ընկերությունների աջակցությամբ՝ կրթական համակարգում մեկնարկել է «Արմատ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը: Արդեն Հայաստանում և Արցախում գործում է 220 լաբորատորիա:
Ոլորտի կտրուկ աճի շնորհիվ աշխատանքի շուկայում ՏՏ ոլորտը դարձավ այն ոլորտներից, որտեղ աշխատուժի թե՛ քանակական, թե՛ որակական պահանջարկը մի քանի անգամ գերազանցում էր առաջարկին: Ոլորտի զարգացման արդյունքում 2011 թվականին Սեմ և Սիլվո Սիմոնյանները հիմնեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Որն այսօր իր մասնաճյուղերն ունի Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում:
Ընդունված է համարել, որ Հայաստանը ՏՏ ոլորտում արտահանող երկիր է: Արտադրանքի և ծառայությունների 50 տոկոսից ավելին արտահանվում է: Արտահանումների մեծ մասը՝ 60 տոկոսը, ուղղվում է ԱՄՆ, Կանադա, 18 տոկոսը՝ Եվրոպա, 16.6 տոկոսը՝ Ռուսաստան-ԱՊՀ:
ՏՏ համակարգում առաջանցիկ տեմպերով զարգացման ուղին է բռնել նաև հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ գործում է 33 ընկերություն: Աշխատատեղերի թիվը վերջին տարիներին նույնպես տարեկան աճում է նվազագույնը 10 տոկոսով՝ 2017 թվականին գերազանցելով 15.000-ը: Միջին աշխատավարձն էլ ավելի քան 1000 ամերիկյան դոլար է: Բարձրացել է նաև արտադրողականությունը՝ մեկ աշխատողի հաշվարկով 2018-ին հասելով մոտ 50.000 դոլարի՝ 2008թ-ի 29.300 դոլարի համեմատությամբ:
Ոլորտում իրականացվող ակտիվ քայլերն իրենց հետքերն են թողել նաև ամբողջ տնտեսության վրա: 2008թ-ից ոլորտում գրանցվել է տարեկան շրջանառության միջինում 20 տոկոս աճ: Արդեն 2017 թվականին այն հասել է 30 տոկոսի՝ գերազանցելով 760.000.000 դոլարը: 2008-ին այդ թիվը կազմել է ընդամենը 111.300.000 դոլար: Ընկերությունների քանակը տարեկան աճում է 10 տոկոսով: 2017-ին ակտիվ գործող ընկերությունների թիվը գերազանցել է 600-ը, իսկ նորաստեղծ ընկերությունների հետ միասին նրանց թիվը գերազանցում է 1000-ը: Միայն 2017-ին գրանցվել է 110 նոր ընկերություն: 2008 թվականին ոլորտում հաշվվում էր ընդամենը 175 կազմակերպություն:
ՏՏ ոլորտի այսպիսի աճը նաև ժողովրդագրական լուրջ խնդիր է լուծում: Ոլորտը ապահովում է ոչ թե ուղղակի աշխատատեղեր՝ առօրյա հարցերը լուծելու համար, այլ ձևավորում է ապահոված ու ինտելեկտուալ միջին խավ, որը կարող է իր մեծ ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Ոլորտում աշխատող մասնագետների միջին աշխատավարձը 2000-2700 դոլար է:
Միջազգային հարթակներում ՏՏ ոլորտի հայկական ձեռքբերումների թվում են՝ թվային հրատարակչական ծառայությունների շուկայում հայտնի Joomeg-ի տեղակայումը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս աշխարհի ավելի քան 300.000 հրատարակիչների ստեղծելու թվային, ինտերակտիվ ամսագրեր կատալոգներ էլեկտրոնային գրքեր և այլն։ Triada ընկերության Shadowmatic խաղը հաղթեց հեղինակավոր Apple դիզայն մրցույթում և գրավեց անդրոիդ շուկան՝ դասվելով աշխարհի լավագույն խաղերի շարքին: Լուսանկարների խմբագրման Picsart հավելված այսօր ունի ավելի քան 100.000.000 ակտիվ օգտատեր աշխարհում: Ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկմամբ զբաղվող Soft Construct ընկերությունը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում, ներկայանում է տարեկան ավելի քան 120 ցուցահանդեսի և 4-րդ տարին անընդմեջ արժանանում է խաղային ոլորտում տեխնոլոգիաների լավագույն մատակարար մրցանակին:
2018 թվականի համար նախանշված քայլերի թվում են՝ կրթական հաստատությունների պետական և ՏԻՄ համակարգչային հագեցվածությունը հասցնել 100 տոկոսի, ինտերնետ կապի հասանելիությունը բնակչության շրջանում հասցնել 90 տոկոսի, Էլեկտրոնային ծառայությունների մասնաբաժինը պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններում հասցնել 80 տոկոսի, ՏՏ ոլորտի եկամուտները՝ 1 միլիարդի, արտահանումները՝ 700.000.000 դոլարի, ներգրավված վենչուրային կապիտալն՝ ավելի քան 700 միլիոն դոլարի:
Ապագան տեխնոլոգիական առաջընթացինն է, իսկ Հայաստանը, դատելով վերը բերված փաստերից, հետ չի մնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է