Ռև Լեբարեդյան. Հայաստանը GPU-ների թվով լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում
Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու և առաջ գնալու ամենակարևոր նախադրյալը մեր բնական ռեսուրսն է՝ մարդկային ուղեղները, որոնք պետք է ճիշտ օգտագործել։ AI Conf Armenia 2026-ի ընթացքում նման միտք իր ելույթում հնչեցրեց «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։ Վերջինս միջոցառմանը հանդես եկավ «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։
«Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու միակ շանսը մեր բնական ռեսուրսը՝ մարդկային ուղեղները օգտագործելն է։ Մարդկային ուղեղը մեր ուժն է, մեր հնարավորությունը։ Մենք կարևոր ենք աշխարհի համար, մենք պարզապես փոքր երկիր չենք, որը խնդրում է այլ երկրներին իրեն օգնել, օժանդակել։ Մենք պետք է զարգացնենք մեր ուղեղները, որպեսզի աշխարհի մաս դառնանք։ Ես հավատում եմ Հայաստանին, ես հավատում եմ մեր հնարավորություններին, ուղեղներին, հավատում եմ աշխատասիրությանը, հավատում եմ, որ մենք մտածում ենք մարդկանց մասին և ունենք բարձր արժեքներ և կարող ենք օգտակար լինել աշխարհին, կարծում եմ, որ այդ ամենը դուք էլ եք տեսնում»,-նշեց Ռև Լեբարեդյանը։
Նրա խոսքով՝ միավորելով մեր բոլորի կարողությունները՝ ամեն ինչ կարող ենք կրկնապատկել և ավելի շատ առաջ գնալ միասին։
«Հայաստանը շատ երևույթների սկզբնակետում է․ մենք լինելու ենք աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով, սա ավելին է, քան եվրոպական ցանկացած խոշոր երկրում է։ Մենք կարող ենք օգտագործել այս առավելությունը և օգտակար լինել մնացած աշխարհին։ Հայաստանը մշտապես եղել է փոքր երկիր լեռնային տարածաշրջանում՝ մեծ կայսրությունների արանքում, որոնք փորձել են կտոր-կտոր անել երկիրը։ Բայց այս թերությունը կարող ենք վերածել առավելության, եթե բավականաչափ խելացի լինենք։ Կայսրությունների կողքին գտնվելն առավելություն է, մենք կարող ենք միավորող դեր կատարել․ չէ՞ որ մենք միշտ եղել ենք Արևելքի և Արևմուտքի, Մետաքսի ճանապարհի խաչմերուկում, մենք կարող ենք փոխանակել մեր կարողությունները այլ հնարավորություններով, որոնց կարիքն ունենք այլ երկրներից։ Մենք կարող ենք գիտելիք արտահանել, և դա կարող է մեզ կարևոր ու օգտակար դարձնել աշխարհի համար»,- հավելեց նա։
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ մեկ հարթակում համախմբել է ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին։ Այս տարվա համաժողովը խորհրդանշական է իր գաղափարախոսությամբ․ AI Conf-ը վերադառնում է «չորրորդ աստիճանում»՝ արտացոլելով արհեստական բանականության ոլորտի էքսպոնենցիալ զարգացումը և տեխնոլոգիական փոփոխությունների արագ տեմպը։
AI Conf Armenia 2026-ում վերլուծվում է ոլորտի արագ աճը և կնախանշվեն ապագայի զարգացման ուղղությունները։ Համաժողովի առանցքում այս տարի GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է։
AI Conf Armenia 2026-ը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից։
Համաժողովը նպատակ ունի խթանել արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, ներկայացնել նորագույն տեխնոլոգիաները և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ մասնագիտական համայնքի համար։
-
10:51 17/04/26Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն
-
10:53 09/04/26Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով
-
00:57 06/03/26Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team Telecom Armenia-ի գարնանային ակցիան
-
16:13 30/12/25Team ընկերությունների խումբն ամփոփում է 2025 թվականի ձեռքբերումները
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
10:18 18/03/26Բովանդակություն ստեղծողների համար Picsart-ը գործարկել է AI-օգնականների մարկետփլեյս
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում








