Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկայանա «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» Հեքեթոն
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ապրիլի 7-ից 8-ը տեղի կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները ի հայտ բերելու և զարգացնելու Հեքեթոն:
Հեքեթոնն իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 7-ին, ժամը 11:30: Միջոցառման մոդերացիան կիրականացնի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Բացման և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` պարոն Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան` Ն.Գ. Պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը, Լոռու մարզպետ՝ պարոն Արթուր Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ՝ տիկին Զարմինե Զեյթունցյանը, ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նահերը: Օրակարգը կներկայացնի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանը:
Մրցույթի մասնակցության համար ստացվել են աննախադեպ շատ հայտեր: Ներկայացված 125 հայտից հեքեթոնի փուլ են անցել 50-ը:
Թիմերը հեքեթոնի ընթացքում (շուրջ 24 ժամ) կաշխատեն իրենց գաղափարների/լուծումների նախատիպերի վրա: Ապրիլի 8-ին գաղափարները կներկայացվեն ժյուրիին: Ժյուրիի անդամները կլինեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները: Հեքեթոնի ավարտին տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը:
Հեքեթոնը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում `առավելապես մարզերում`շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներն ու ծառայությունները, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար և կապահովեն ավելի մեծ եկամուտ :
Ժյուրիի կողմից կխրախուսվեն հետևյալ ոլորտներին վերաբերող նորարար գաղափարները.
1. Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներ
2. Տեղեկատվական որոնման բարելավում
3. Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը
Նպատակներից մեկն էլ Լոռու մարզում և Վանաձորում զբոսաշրջության զարգացումն է, որտեղ այն հանդիսանում է տնտեսության գերակա ճյուղ: Ողջունելի են նաև այն տեխնոլոգիական գաղափարները, որոնք կզարգացնեն ստեղծարար արդյունաբերության, ժառանգության և էկո-զբոսաշրջության ուղղությունները:
Հեքեթոնը կբացահայտի զբոսաշրջության բնագավառում նորարական ծառայությունների գաղափարները, որոնք հետաքրքիր կլինեն հայաստանյան և արտասահամայան տուրիստական շուկաների համար և կապահովեն զբոսաշրջիկների մեծ ներհոսք:
Մրցույթի հաղթողների համար սահմանվում են 2,000,000 ՀՀ դրամ, 1,200,000 ՀՀ դրամ և 750,000ՀՀ դրամի շրջանակում մրցանակներ, որոնք կտրամադրվեն առաջադրվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով, ներառյալ՝ մարքեթինգային և թարգմանության ծախսեր կամ ճանաչողական ուղևորություն դեպի Եվրոպա :
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՎՏԿ-ի հետ [email protected] էլ. փոստի միջոցով կամ զանգահարել 060749701 հեռախոսահամարով:
Ամփոփ տեղեկություն ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին.
Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։ Տևողություն՝ 01/01/2016 – 31/12/2019 (48 ամիս): ԵՄ-ի կողմից ներդրում՝ 6,400 մլն. Եվրո: Վայր՝ Հայաստան:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է