ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանում Mobile Connect, այդ թվում նաեւ՝ Mobile ID համակարգի ներդրման մասին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես հետևում է հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումներին ու քայլեր կատարում՝ նորարարական լավագույն ու պահանջարկված լուծումները հայաստանյան շուկայում ներդնելու ուղղությամբ:
Մասնավորապես, սկսած 2017թ-ից, Ընկերությունը գործնական քայլեր է կատարում Հայաստանում բջջային էլեկտրոնային ստորագրության համակարգը հասանելի դարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով հեռահաղորդակցության ընկերությունները միավորող միջազգային GSMA կառույցի հետ, որին անդամակցում է հեռահաղորդակցության 1200 ընկերություն:
Աշխատանքներն իրականացվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25-ը մայիսի 2017թ. թիվ 572-Ն որոշումը: Համագործակցության արդյունքում հնարավոր կդառնա Հայաստանում ներդնել բջջային էլեկտրոնային ստորագրության՝ համաշխարհային ասպարեզում առկա ամենանորարարական ու անվտանգ լուծումները՝ ապահովելով ՀՀ կառավարության սահմանած, իչպես նաեւ միջազգային տեխնիկական պահանջներն ու անվտանգության նորմերը:
Բջջային կապի ոլորտում էլեկտրոնային ստորագրության համակարգի կիրառման հիմքում «Mobile Connect» միջազգային ստանդարտն է՝ հավաստագրված GSMA կազմակերպության կողմից: Այն թույլ է տալիս իրականացնել հաճախորդների ինքնության նույնականացում եւ վավերացում, տրամադրել տարատեսակ գործարքների հաստատման թույլտվություն, ինչպես նաև՝ կիրառել բջջային էլեկտրոնային ստորագրություն:
Բջջային հեռախոսն ամենահարմարավետն եւ ամենաարագ միջոցն է՝ էլեկտրոնային ստորագրության համակարգից օգտվելու համար՝ թե՛ անձնական PIN գաղտնաբառի կիրառմամբ գործողությունը հաստատելու, և թե՛ կենսաչափական տվյալները օգտագործելու տեսանկյունից:
«Mobile Connect» ստանդարտի անվտանգության մակարդակը համապատասխանում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից 2014 թ. հուլիսի 23-ին ընդունված՝ ներքին շուկայում էլեկտրոնային գործարքների էլեկտրոնային նույնականացման և հավատարմագրման ծառայությունների վերաբերյալ՝ eIDAS թիվ 910/2014 կանոնակարգի պահանջներին: Կանոնակարգը սահմանում է կանխատեսելի կարգավորվող միջավայր, որը հնարավորություն կտա ապահովել անվտանգ և անխափան եռակողմ էլեկտրոնային փոխհարաբերություններ՝ ձեռնարկության, քաղաքացու և համապատասխան պետական լիազոր մարմնի միջև:
Հարկ է նշել, որ «Mobile Connect»-ը պաշտպանված է վտանգավոր հաքերյան հարձակումներից, քանի որ դրա վավերացուցիչը՝ SIM քարտում ներդրված «Applet Authenticator»-ը, օգտագործում է «Class 2 SMS» համակարգը, որը կոդավորված է կամ էլ գործում է USSD հրահանգների հիման վրա, ու հետևաբար՝ անտեսանելի է բջջային հեռախոսում առկա վնասակար ծրագրերի համար։ Ուղարկված ուղերձները նույնպես կոդավորված են, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ապահովել կրկնակի կոդավորում: Այսպիսով, տեղի է ունենում ոչ թե «օդում»` օպերատորի ցանցի միջոցով PIN-կոդի ուղարկում կամ փոխանակում, այլ բացառապես կոշտ կոդավորված ստորագրության փոխանակում խիստ վավերացման միջոցով՝ անմիջապես հեռախոսից։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է առաջիկա ամիսների ընթացքում ավարտին հասցնել էլեկտրոնային թվային ստորագրության ներդրման ամբողջական փորձարկման և այլ համակարգերի հետ այն ինտեգրելու աշխատանքները:
Սա հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին տրամադրել նոր որակի ծառայություններ առավել մատչելի եղանակով՝ բջջային էլեկտրոնային խիստ նույնականացման և բջջային էլեկտրոնային ստորագրության մասով: Բջջային էլեկտրոնային ստորագրության ներդրվող համակարգը Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային մյուս օպերատորներին նույնպես թույլ կտա իրենց բաժանորդներին լիովին հասանելի դարձնել երկրում ներդրված էլեկտրոնային ծառայությունների ամբողջական փաթեթը՝ փոխկապակցման միջոցով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է համաշխարհայնորեն կիրառվող՝ արդի և անվտանգ համակարգերի տեղայնացումն ու ներդրումը Հայաստանում՝ ի նպաստ բջջային կապի ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ և անվտանգ ծառայություններ մատուցելուն:
Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը դեռևս 2015 թ. ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը, որի պահանջներին համապատասխան ստանձնել է պարտավորություն ապահովելու բաժանորդների անձնական տվյալների փաստաթղթային եւ էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների, գաղտնիությունն ու ամբողջականությունը:
———–
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է