Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ԻՏՁՄ-ի և Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
22/01/2018 15:54

ԻՏՁՄ-ի և Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարության միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարության՝ ի դեմս նախարար Նարինե Աղաբալյանի, և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)՝ ի դեմս Կարեն Վարդանյանի, միջև ստորագրվել է հուշագիր «Արցախի Հանրապետության կրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագրի շրջանակում համագործակցելու մասին:

«Այս հուշագրի ստորագրմամբ մենք նաև ամրագրում ենք մեր պատրաստակամությունը շարունակելու այդ համագործակցությունը և ավելի հետևողական լինելու, նաև համատեղելով մեր ջանքերը և՛ միջոցների հայթայթման, և՛ ծրագրի իրականացման համար», – նշել է ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

Հաշվի առնելով ԻՏՁՄ-ի կողմից 2013-2017 թվականների ընթացքում Հայաստանի և Արցախի կրթական համակարգում գործարկված 220-ից ավելի ինժեներական լաբորատորիա-խմբակների հաջողված փորձը և համաշխարհային շուկայում ՏՏ մասնագետների աննախադեպ պահանջարկը, որը հնարավորություն կտա մեծ ծավալով աշխատանքներ իրականացնել և ներդրումներ ներգրավել ՏՏ ոլորտում, կողմերը ջանքեր կգործադրեն ներգրավելու ինչպես պետական այնպես էլ ոչ պետական միջոցներ՝ Արցախի կրթական համակարգում (այդ թվում՝ բոլոր դպրոցներում) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման և գործունեության համար:

Կողմերը կամակարծիք են, որ «Արմաթ» լաբորատորիաների ներդրումն ու ընդլայնումը մրցակցային լուրջ առավելություն է տալիս միջազգային շուկայում և հայկական տեխնոլոգիական կրթությունը կարող է հանդիսանալ 2019 թվականին Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT) ներկայացնելու առանցքային թեմաներից մեկն ու այցեքարտը:

Հավելենք, որ այս պահին «Արմաթ» ցանցը ներառում է 220-ից ավելի ինժեներական լաբորատորիաներ, որից 9-ը գտնվում են Արցախում:  Տես քարտեզն՝ այստեղ: «Արմաթ» լաբորատորիաներում կրթությունն անվճար է:

Հուշագրի ստորագրումից հետո կողմերը մեկնել են Նորշեն՝ մասնակցելու Արցախի թվով 9-րդ «Արմաթ» լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությանը: