Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Volterman հայկական սմարթ դրամապանակի նախագիծը գրեթե կես միլիոն դոլար է հավաքագրել
19/07/2017 22:11

Volterman հայկական սմարթ դրամապանակի նախագիծը գրեթե կես միլիոն դոլար է հավաքագրել

Indiegogo հարթակում Volterman սմարթ դրամապանակի հայկական նախագծը 45,000 ԱՄՆ դոլարի փոխարեն արդեն իսկ հավաքագրել է 481,474 հազար ԱՄՆ դոլար։ Համաֆինանսավորման հավաքի ավարտին մնացել է 14 օր։ Այս մասին հայտնում է «Բիզնես 24»-ը։

Հիշեցնենք, որ սմարթ դրամապանակը ունի միանգամից մի քանի գործառույթ.

– Դրամապանակը Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին և դրամապանակից 15-20 մետր հեռանալուց հետո սմարթֆոնը սկսում է ազդանշան տալ։ Հնարավորություն կա նաև հակառակ գործողության՝ դրամապանակի միջոցով գտնել սմարթֆոնը։

– Դրամապանակը զինված է GPS մոդուլով, որը թույլ է տալիս պարզել դրամապանակի տեղորոշումը։

– Դրամապանակի վրա տեղադրված է տեսախցիկ, որը դրամապանակը բացելուն պես նկարում է գողին կամ գտնողին և նկարներն ուղարկում օգտատիրոջ սմարթֆոնին։

– Դրամապանակում տեղադրված է լիցքավորման մարտկոց, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը։

– Դրամապանակը Wi-Fi մոդուլի միջոցով կարող է ինտերնետ տրամադրել ցանկացած վայրում՝ 3 անգամ ավելի էժան տվյալների ռոումինգով։

Volterman-ն առաջարկում է դրամապանակի 3 մոդել.

– Cardholder – մարտկոց՝ 2,000 mAh, չափ՝ 10×7 սմ, քաշ՝ 100 գրամ։

– Bifold – մարտկոց՝ 2,600 mAh, չափ՝ 12×9 սմ, քաշ՝ 120 գրամ։

– Travel – մարտկոց՝ 5,000 mAh, չափ՝ 19×9 սմ, քաշ՝ 150 գրամ։

Indiegogo հարթակում Volterman-ին աջակցելու համար սեղմեք հետևյալ հղումը՝ https://u.b24.am/2tEi0aE