Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Այսուհետ Քաջարանում, Դիլիջանում, Արարատում, Վեդիում և Ջերմուկում հասանելի են ֆիքսված կապի ծառայությունները
12/05/2017 09:39

Այսուհետ Քաջարանում, Դիլիջանում, Արարատում, Վեդիում և Ջերմուկում հասանելի են ֆիքսված կապի ծառայությունները

Այսուհետ Քաջարանի, Դիլիջանի, Արարատի, Վեդիի և Ջերմուկի բնակիչները կկարողանան օգտվել Ucom-ի ֆիքսված կապի այն ծառայություններից, որոնք հասանելի են մայրաքաղաքի բաժանորդներին։

IP-հեռուստատեսության բազմաթիվ, բազմաժանր ու բազմաբովանդակ ալիքները, լայնաշերտ ինտերնետը և նոր սերնդի թվային հեռախոսակապը հասանելի են մարզային քաղաքների բնակիչներին, այդ թվում նաև՝ որակյալ ու մատչելի փաթեթային լուծումներով։ Առաջարկվող ծառայությունների համար բաժանորդները կունենան մեկ ընդհանուր հաշիվ, ինչն ավելի կհեշտացնի վճարման գործընթացը։ Միաժամանակ փաթեթային տարբերակով մի քանի ծառայություններից օգտվելով՝ բաժանորդները հնարավորություն են ստանում խնայել ամսվա ընթացքում վճարվող գումարը։

«Մոտ մեկ ամիս է, ինչ օգտվում եմ Ucom-ի ծառայություններից, գոհ եմ ու բոլոր ջերմուկցիներին վստահաբար խորհուրդ եմ տալիս միանալ այս որակյալ կապին, հատկապես որ ընկերությունը հայկական է», – գոհունակությամբ նշեց Ջերմուկի բնակչուհի Անահիտ Գաբրիելյանը։

«Ջերմուկում ապրիլի մեկից ենք սկսել մատուցել ֆիքսված կապի ծառայություններ, հետաքրքրվածությունը բարձր է։ Առաջ եկած տեխնիկական խնդիրները շատ արագ լուծում են ստանում մեր անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ, իսկ բնակչությունը ոգևորությամբ սպասում է նաև 4G+ կապի մուտքին: Առանց ակտիվ գովազդի մեզ արդեն մի քանի տասնյակ բաժանորդներ են միացել», – ամփոփեց Ջերմուկում Ucom-ի գրասենյակի աշխատակից Արտուշ Բաբայանը։

Բարձր գնահատական են հնչեցնում նաև Քաջարանի, Դիլիջանի, Արարատի և Վեդիի բնակիչները, ում համար կարևոր է ոչ միայն միշտ կապի մեջ մնալ մտերիմների հետ, այլև ակտիվորեն հետևել աշխարհի անցուդարձին, կինոարտադրության նորույթներին, սպորտային գլխավոր իրադարձություններին և այլն։ Հիշեցնենք, որ մինչ այդ ֆիքսված կապի ծառայությունները հասանելի են դարձել Հայաստանի ամենահեռավոր քաղաքներից մեկում՝ Ագարակում, ինչպես նաև Գյումրիում և Չարենցավանում: