Իսպանիայում անցկացվելիք Startup Olé կոնֆերանսի մասնակցության հայտեր ներկայացնելու հրավեր
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ հրավիրում է տեխնոլոգիական ուղղվածության շուրջ 10 հայաստանյան սկսնակ ընկերությունների (սթարթափների) մասնակցելու Իսպանիայում, Սալամանկայում 2017թ-ի ապրիլի 26-27 կայանալիք Startup Olé կոնֆերանսին: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը մաս է կազմում նաև Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների: Startup Olé-ն երկօրյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ուղղվածության միջոցառում է, որի նպատակն է կապեր ստեղծել սթարթափ ընկերությունների միջև, ինչպես նաև ձևավորել փոխշահավետ գործընկերություն վերոնշյալ ընկերությունների հիմնադիրների և սերիական արտարդրություն իրականացնող ձեռնարկատերերի միջև, որոնք կարող են հանդես գալ իբրև մենտոր և բիզնես խորհրդատու՝ օգնելով վերջիններիս ընդլայնել իրենց գործունեությունը: Այն կապեր է ձևավորում սթարթափ ընկերությունների, տեխնոլոգիական/թվային տեխնոլոգիաների բնագավառում բացառիկ ունակություններով օժտված անձանց և խոշոր ընկերությունների, ներդրողների ու բիզնես աքսելերատորների միջև: Շուրջ 10 հայաստանյան սթարթափ ընկերության (յուրաքանչյուրից՝ մեկական ներկայացուցիչ) բացառիկ հնարավորություն կընձեռվի ներգրավվելու եվրոպական սթարթափ էկոհամակարգում: Մանրամասների համար տես՝ www.startupole.eu վեբ կայքը:
Մասնակցությունը միջոցառմանը բազմաթիվ առավելություններ կտա սթարթափ ընկերություններին, այդ թվում.
– տարածք՝ սթարթափը ներկայացնելու համար (ավելի քան 1000 այցելու 2 օրերի ընթացքում),
– հանրությանը տարբեր միջոցներով առավել հանրածանոթ դառնալու հնարավորություն (ընկերության պատկերանիշի տեղադրումը վեբկայքում, տեղեկագրեր, գրառումներ սոցիալական ցանցերում և այլն),
– Startup Olé –ի շրջանակում անցկացվող ծրագրերի մրցույթ-պրեզենտացիաներին մասնակցելու հնարավորություն,
– խոշոր ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառմանը մասնակցելու հնարավորություն:
Միջոցառման մասնակցության հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, հյուրանոց, մուտքի արտոնագիր) մասնակից սթարթափների համար կհոգա «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: Startup Olé-ի շրջանակում ներկայանալու համար առնվազն 50 եվրոյի չափով սեփական ներդրումը պարտադիր է:
Ո՞վ կարող է մասնակցել. Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածության հայաստանյան սկսնակ ընկերությունները: Startup Olé–ի ընթացքում ձևավորվելիք կապերից լավագույնս օգտվելու համար, դիմող ընկերությունները պետք է գտնվեն աճի, զարգացման փուլում կամ վերջիններիս կողմից արտադրվող ապրանքները պետք է առնվազն վայելեն որոշակի հաջողություն և (կամ) ունենան աճի լուրջ պոտենցիալ: Ընտրության հիմնական չափորոշիչներն են.
– վերջին 12 ամիսներին արձանագրված աճը նկարագրող նյութ,
– դեպի միջազգային, հատկապես Եվրոպական շուկա ընդլայնվելու պոտենցիալ,
– արտադրության ծավալները մեծացնելու և արտաքին աղբյուրներից կապիտալ ներգրավելու պոտենցիալ,
– Ընկերությունը ներկայացնելու կարողություն, այդ թվում նաև գործարար անգլերենի իմացություն: Վերջին փուլ հասած 15 կազմակերպությունների ընտրությունը պետք է իրականացվի հանձնաժողովի կողմից, որտեղ ներգրավված կլինեն «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, « Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի , ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի , ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:
Վերջնական փուլ անցած 15 ընկերությունների թվից 10-ը հաղթող կազմակերպությունների վերջնական ընտրությունը կիրականացվի Startup Ole-ի և Startup Europe-ի կողմից:
Ինչպես դիմել. Շահագրգիռ բոլոր սթարթափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով առցանց դիմումը(https://goo.gl/FNfY1z) և տրամադրելով հղում՝ առավելագույնը 20 PowerPoint սլայդից կազմված սթարթափի վեաբերյալ պրեզենտացիային (pitch deck): Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. մարտի 15-ը:
Ժամանակացույց.
Մարտ 15 Դիմումների ներկայացման վերջնաժամկետ
Մարտ 17 Վերջին փուլ անցած ընկերությունների ընտրություն
Մարտ 19 Հաղթողների ընտրություն
Մարտ 20 – ապրիլ 20 Խմբերի նախապատրաստում
– Ադմինիստրատիվ բնույթի/ ուղևորության կազմակերպմանն առնչվող խնդիրների կարգավորում
– Սթարթափ ընկերությունների նախապատրաստում՝ Startup Olé –ին (բիզնես ծրագրերի պրեզենտացիաներ, ներդրումային առաջարկներ, պոտենցիալ ներդրողների, խոշոր ընկերությունների հետ հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություններ և այլն)
Ապրիլ 25 – 28 Ուղևորություն Սալամանկա, Իսպանիա
Մայիս 3 Արձագանքներին և հետագա քայլերին նվիրված միջոցառում Երևանում
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է