Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Աշխարհում 4.2 մլրդ մարդ դեռևս ինտերնետից չի օգտվում
22/09/2015 14:21

Աշխարհում 4.2 մլրդ մարդ դեռևս ինտերնետից չի օգտվում

ՄԱԿ-ի Լայնաշերտ ինտերնետի հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցի համաձայն աշխարհի բնակչության 57%-ը կամ 4.2 մլրդ մարդ դեռևս հնարավորություն չունի օգտվելու ինտերնետից:

Ինտերնետ կապի հագեցվածության աստիճանը ուղիղ կապ ունի երկրի կենսամակարդակի հետ: Զարգացած երկրներում ինտերնետից օգտվողների հագեցվածության մակարդակը հասնում է մինչ բնակչության 80%, իսկ ամենացածր մակարդակը կազմում է 6.7%:

Հանձնաժողովի նախկին գնահատականների համաձայն 2015թ.-ին աշխարհում ինտերնետից օգտվողների թիվը պետք է կազմեր բնակչության թվի 60%-ը, սակայն այս պահի դրությամբ սա անհաղթահարելի ցուցանիշ է, նոր գնահատականների համաձայն վերոնշյալ ցուցանիշը կհաղթահարվի միայն 2021թ.-ին: