Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ռստելեկոմին այսուհետ կարելի է նաև բաժանորդագրվել առցանց
12/03/2015 20:13

Ռստելեկոմին այսուհետ կարելի է նաև բաժանորդագրվել առցանց

«Ռոստելեկոմի» ծառայություններին Երևանում և մարզերում այսուհետ հնարավոր կլինի բաժանորդագրվել տանը՝ ընդամենը լրացնելով առցանց հայտ նախընտրելի ծառայություններով ու սակագնային փաթեթով:

Առցանց բաժանորդագրության դեպքում (ինչպես նաև բաժանորդագրության այլ տարբերակներում) հայտը լրացնելուց հետո զանգի միջոցով ստուգվում են տվյալներն ու տասնօրյա ժամկետում բաժանորդին այցելում են մասնագետները,  կատարում միացումներ:

Բաժանորդագրության այս տարբերակը թույլ է տալիս խնայել ժամանակն ու միջոցները և հայտը լրացնել տանը՝ սեփական համակարգչով՝ բաժանորդագրվելով ընկերության ցանկացած ծառայությանն ու սակագնայն փաթեթին:

«Վաճառքի առցանց տարբերակն ընկերությունը մշակեց ելնելով  պաշտոնական կայքի՝ www.rtarmenia.am ակտիվ այցելությունների թվից, որն օրական հասնում է 6000-7000 այցելուի: Մեր կայքը գրավում է իր պարզությամբ ու հագեցվածությամբ. բաժանորդներն ու բաժանորդագրվել ցանկացողները հեշտությամբ գտնում են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը: Առցանց բաժանորդագրության շնորհիվ հնարավոր է դառնում ստուգել «Ռոստելեկոմի» ծառայությունների հասանելիությունը ձեր իսկ հասցեում և տեղում լրացնել հայտն ու առավելագույնը տասնօրյա ժամկետում դառնալ բաժանորդ: Կարծում եմ շատերի համար՝ հատկապես աշխատող քաղաքացիներին, ծառայություններին բաժանորդագրության այս տարբերակն ավելի հարմար կլինի:» նշեց «Ռոստելեկոմ» խմբի անդամ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Բաժանորդագրվելու գործընթացն առցանց տարբերակի շնորհիվ դարձել է հասանելի բոլորին, անգամ նրանց, ովքեր տանն են և ինչ-ինչ պատճառներով չեն կարող մոտենալ «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման սրահներ կամ վաճառակետեր: