Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Դատարանի որոշմամբ Apple-ը 533 մլն դոլար կվճարի արտոնագրերի անօրինական օգտագործման համար
26/02/2015 12:23

Դատարանի որոշմամբ Apple-ը 533 մլն դոլար կվճարի արտոնագրերի անօրինական օգտագործման համար

Ամերիկյան Smartflash ընկերությունը դատական գործընթացի արդյունքում հասել է այն բանին, որ Apple կորպորացիան դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Smartflash-ի արտոնագրված տեխնոլոգիաներն առանց թույլատրության օգտագործելու մեջ, ինչի արդյունքում էլ Apple-ը Smartflash-ին պետք է վճարի 533 մլն դոլար: Դատական հայցով Smartflash-ը Apple-ից պահանջում էր 852 մլն դոլար, սակայան դատարանը կայացրել է ավելի մեղմ որոշում:

Դատական հայցը ներկայացվել է 2013թ.-ի մայիս ամսին: Խոսքը գնում է iTunes ծառայությունում Apple-ի կողմից օգտագործված երաժշտության, տեսանյութերի և խաղերի պահպանման ձևերին վերաբերող որոշ տեխնոլոգիաների մասին, որոնց արտոնագիրը պատկանում է Smartflash-ին:

Apple-ն իր հերթին հայտարարում է, որ արտոնագրերի համար չի վճարել այն պատճառով, որ տվյալ արտոնագրերում միայն նկարագրված են տեխնոլոգիաները, իսկ դրանք կյանքի կոչելու համար Apple-ի աշխատակիցներից պահանջվել է տարիների քրտնաջան աշխատանք:

Խոսելով Smartflash-ի մասին՝ պետք է նշել, որ նման ընկերություններին ԱՄՆ-ում կոչում են արտոնագրային թրոլներ, այս տիպի ընկերությունների նպատակն է որքան կարելի է մեծ քանակի արտոնագրեր ստանալ և գումար աշխատել դրանք կյանքի կոչած ընկերություններից: Առաջին հայացքից կարծես թե բնական է, որ արտոնագրերի համար պետք է վճարել, սակայն խնդիրն այստեղ ամերիկյան արտոնագրային համակարգն է, որը մեղմ ասած կատարյալ չէ և արգելակում է տեխնոլոգիական առաջընթացը: Պատահական չէ, որ վերջին տարիներին ԱՄՆ արտոնագրային համակարգում բարեփոխումների իրականացման կողմնակիցների թիվը կտրուկ աճել է: