Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
iDerma «խելացի» դիմակն իր օգնությունն է առաջարկում ծեռալանու դեմ պայքարում
19/01/2015 13:17

iDerma «խելացի» դիմակն իր օգնությունն է առաջարկում ծեռալանու դեմ պայքարում

Indiegogo համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է iDerma «խելացի» դիմակի նախագիծը, որը նախատեսված է դեմքի մաշկին երիտասարդություն հաղորդելու համար: 

iDerma-ն ևս մի գաջեթ է, որը համալրում է արդեն գոյություն ունեցող «խելացի» սարքերի շարքը: Դիմակը կօգնի նվազեցնել կնճիռների քանակը, ինչպես նաև հարթություն և փայլ հաղորդել դեմքի մաշկին: Ապահովել նման արդյունք iDerma-յին հաջողվում է ներկառուցված 142 կարմիր և ինֆրակարմիր լուսադիոդների շնորհիվ: Նախագծի հեղինակների համոզմամբ՝ «խելացի» դիմակը կարողանում է միաժամանակ մշակել դեմքի ամբողջ մակերևույթը: 

Ցանկալի արդյունքին հասնելու համար դիմակն անհրաժեշտ է կրել շաբաթական 3 անգամ՝ 10 րոպե տևողությամբ: Ընթացակարգի տևողությունը 8 շաբաթ է:

Արտադրության համար անհրաժեշտ գումարի ներգրավման դեպքում iDerma «խելացի» դիմակը մոտ ապագայում վաճառքի կներկայացվի, իսկ սարքի գինը կկազմի 399 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ iDerma-յի առաջին կոնցեպտը ներկայացվել է հունվարին Լաս Վեգասում տեղի ունեցած CES 2015 ցուցահանդեսի շրջանակներում: