Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Virtual Urban Windscreen համակարգը 360 աստիճանի տեսանելիություն է ապահովում ավտոմեքենայում
18/12/2014 11:40

Virtual Urban Windscreen համակարգը 360 աստիճանի տեսանելիություն է ապահովում ավտոմեքենայում

Ավտոմեքենաներ արտադրող ընկերությունները օրեցօր ավելի մեծ նշանակություն են տալիս ճանապարհային երթևեկությունը վերահսկեող էլեկտրոնային համակարգերին և աստիճանաբար ավելանում է «խելացի» ավտոմեքենաների նախատիպերի քանակը: 

Շատերի օրինակին հետևելով՝ Jaguar ընկերությունը նույնպես որոշեց յուրահատուկ մի համակարգ մշակել, որն ավտոմեքենայում 360 աստիճանի տեսանելիություն է ապահովում: Virtual Urban Windscreen-ի որոշ հնարավորություններ ցուցադրված են ստորև ներկայացված տեսանյութում: Ընկերության աշխատակիցների խոսքերով՝ այս նոր համակարգն առայժմ հեռու է իդեալական լինելուց, սակայն բոլոր թերությունները ժամանակի ընթացքում շտկվելու են: