Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
MasterCard-ը էկրանով ինտերակտիվ վճարային քարտ է թողարկել
12/12/2014 13:03

MasterCard-ը էկրանով ինտերակտիվ վճարային քարտ է թողարկել

MasterCard-ը Dynamics ընկերության հետ համատեղ նոր պլաստիկ քարտ է թողարկել, որն արտաքին տեսքից ոչնչով չի տարբերվում սովորական վճարային քարտերից, սակայն միևնույն ժամանակ մի շարք նոր հնարավորություններ է ընձեռում քարտապաններին:   

Նոր պլաստիկ քարտը հագեցած է NFC անլար կապի հնարավորությամբ, ունի փոքրիկ էկրան և պաշտպանված է գաղտնաբառով: Քարտից օգտվելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է ապակոդավորել այն, ինչից հետո էկրանի վրա կարտացոլվի քարտի համարը՝ հնարավորություն տալով իրականացնել անհրաժեշտ վճարումները: 

Վճարային քարտի այս տեսակը շատ ավելի պաշտպանված է, քան մյուս բոլոր տարբերակները, քանի որ անգամ քարտի համարը տեսնելու համար անհրաժեշտ է հավաքել գաղտնաբառը: 

Լրահոս