Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Գիտնականներն ապացուցել են, որ բջջային հեռախոսներն առողջությանը վնաս չեն հասցնում
11/12/2014 13:12

Գիտնականներն ապացուցել են, որ բջջային հեռախոսներն առողջությանը վնաս չեն հասցնում

Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ բջջային հեռախոսները ոչ մի կերպ չեն ազդում մարդու առողջության վրա: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of The Royal Society Interface ամսագրում: 

Լայն տարածում ունի այն կարծիքը, որ բջջային հեռախոսները թուլյ էլետրամագնիսական դաշտի միջոցով բացասական ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա: Բժիշկներից շատերն իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս խուսափել հեռախոսով երկարատև զրույցներից, քանզի ավելի քան վստահ են, որ հենց բջջային հեռախոսներն են նպաստում այնպիսի հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են՝ քաղցկեղը, անպտղությունը և այլն:   

Հետազոտության ընթացքում մանրակրկիթ ուսումնասիրության են ենթարկվել ֆլավոպրոտեիններն ու սպիտակուցները, որոնք մեծ դեր ունեն նյարդային համակարգի կառավարման և ԴՆԹ-ի վերականգնման գործընթացում: Արդյունքում գիտնականներին հաջողվել է պարզել, որ էլեկտրամագնիսական ճառագայթումը ոչ մի ազդեցություն չի ունենում դրանց վրա, իսկ մարդու օրգանիզմի առանձնահատկություններն այնպիսին են, որ թույլ մագնիսական դաշտերի ազդեցությունը սկսում է զրոյի ձգտել: 

Հոդվածի հեղինակներից մեկը նշել է, որ արդյունքները վերջնականապես հաստատելու համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ ևս մի քանի հետազոտություն անցկացնել, սակայն հիմա էլ կարելի է վստահ ասել, որ բջջային հեռախոսները ոչ մի վնաս մարդու օրգանիզմին չեն հասցնում: 

Լրահոս