Beeline-ը տեղեկացնում է բջջային կապի մի շարք սակագնային փաթեթներում փոփոխությունների մասին
Beeline-ը տեղեկացնում է, որ 2014 թ. դեկտեմբերի 4-ից կփոփոխվեն բջջային կապի մի շարք սակագնային փաթեթների (ՍՓ) պայմաններ։ Մասնավորապես փոխվելու են որոշ ինտերնետ փաթեթների սակագներ, իսկ մի շարք սակագնային փաթեթներում՝ պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։
«Միքս», «ՍուպերՄիքս», «Ռեմիքս››, «ՄեգաՄիքս», «Պարզ», «Զանգառատ», «Զանգառատ 5» և «Նուռ» սակագնային փաթեթներում կփոխվի 1ՄԲ ինտերնետի սակագինը։
«ՍուպերՄիքս» և «Ռեմիքս›› ՍՓ–ներում կփոխվի տրամադրվող ծառայությունների փաթեթը և պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։ Մասնավորապես «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելուց այսուհետ կստանա նաև 500 ներցանցային SMS` վճարելով 150 դրամ նախկին 100 դրամի փոխարեն։
«Ռեմիքս›› սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500/1000 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7/14 օրով անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորությունից, կստանա նաև 500/1000 ներցանցային SMS` վճարելով համապատասխանաբար 150/300 դրամ:
Վերոնշյալ բոլոր սակագնային փաթեթների բաժանորդները փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ` այցելելով www.beeline.am կայք, վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին:
Նշենք, որ Beeline-ի մյուս սակագնային փաթեթների պայմանները մնում են անփոփոխ: Beeline բաժանորդները ցանկացած ժամանակ կարող են ընտրել անսահմանափակ րոպեների և ինտերնետի հնարավորությամբ ավելի հարմար սակագնային առաջարկ կամ իրենց սակագնային փաթեթում ակտիվացնել Beeline-ի ցանկացած ինտերնետ փաթեթ։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է