Մարտ, 2026
March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Gorilla Glass 4-ը էկրանների պաշտպանության նոր մակարդակ է խոստանում
21/11/2014 12:07

Gorilla Glass 4-ը էկրանների պաշտպանության նոր մակարդակ է խոստանում

Սմարթֆոնների համար պաշտպանիչ ապակիներ արտադրող Corning ընկերությունը ներկայացրել է Gorilla Glass 4 նորարարությունը: Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ՝ նորույթն իր այլընտրանքային տարբերակներից կրկնակի ամուր և հուսալի է: Դրա մասին վկայում են բազմաթիվ թեստերը, որոնք առավելագույնս նմանեցվել են սմարթֆոնի շահագործման իրական պայմաններին:

Այժմ հատակին ընկնելու դեպքում սմարթֆոնի դիսփլեյի վնասվելու հավանականությունը կազմում է մոտավորապես 20-30%: Այնուամենայնիվ, գովազդային տեսահոլովակում բավականին հեշտ է կոծկել իրականությունը: Միայն անկախ քրաշ թեստերը կարող են բացահայտել Gorilla Glass 4-ի իրական դիմացկունությունը: