Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
YouTube-ը գործարկում է Music Key ծառայությունը
13/11/2014 16:40

YouTube-ը գործարկում է Music Key ծառայությունը

YouTube ընկերությունը հայտնել է Music Key երաժշտական ծառայության գործարկման մասին, որն օգտատերերին հնարավորություն կտա ֆոնային ռեժիմով և առանց ինտերնետի անհրաժեշտության երաժշտություն լսել: Բացի այդ, Music Key-ում բացակայելու է գովազդը: Սկզբնական շրջանում ծառայության ամսավճարը կազմելու է $7,99, իսկ հետագայում կբարձրանա մինչև $9,99: Բաժանորդագրված անձինք հնարավորություն կստանան օգտվել նաև Google Music Player ծառայությունից: 

Առաջինը բաժանորդագրվելու հնարավորություն կունենան հատուկ հրավեր ունեցող`ԱՄՆ-ի և եվրոպական վեց երկրների բնակիչները: Թե ինչպես կարելի է ձեռք բերել հրավերը, առայժմ չի մանրամասնվել:

Լրահոս