Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Jawbone ընկերությունը ներկայացրել է Up 3 և Up Move բյուջետային ֆիթնես-թրեքերները
06/11/2014 12:45

Jawbone ընկերությունը ներկայացրել է Up 3 և Up Move բյուջետային ֆիթնես-թրեքերները

Jawbone ընկերությունը միանգամից երկու մոդելով համալրել է ֆիթնես-թրեքերների իր հավաքածուն: Սարքերից առաջինը հավաքագրում է օգտագործողի ֆիզիկական ակտիվության և առողջության հետ կապված ողջ տեղեկատվությունը, իսկ երկրորդն առավելապես աչքի է ընկնում իր պարզությամբ:  

Քայլաչափից և աքսելերոմետրից բացի Up3-ը հագեցած է նաև մարմնի ջերմաստիճանի և մի շարք այլ տվյալների ցուցիչներով, իսկ հավաքագրված տեղեկատվությունը մշակվում է Smart Coach հավելվածի միջոցով: Թևնոցի մեկանգամյա լիցքավորումն ապահովում է 7-օրյա անդադար աշխատանք: Ինչ վերաբերում է Up 3-ի դիմացկունությանը, ապա այն կարելի է կրել անգամ ջրի 10 մետր խորության վրա: Թրեքերի արժեքը 179 ԱՄՆ դոլար է: 

Երկրորդ մոդելը՝ Up Move-ը, նախագծված է մինիմալիստական ոճով: Սարքի հնարավորությունները սահմանափակվում են անցած քայլերի, ծախսված կալորիաների հաշվարկման, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության վերաբերյալ տվյալների հավաքագրման ֆունկցիաներով: Այս մոդելում ևս կիրառվել է Smart Coach հավելվածը: Up Move ֆիթնես-թրեքերը հնարավոր կլինի ձեռք բերել 50 ԱՄՆ դոլարով: