Web

Հունիս, 2025
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Google Translate-ի թարմացված տարբերակը թույլ է տալիս անմիջապես էջի վրա տեքստի առանձին հատվածներ թարգմանել
16/10/2014 13:45

Google Translate-ի թարմացված տարբերակը թույլ է տալիս անմիջապես էջի վրա տեքստի առանձին հատվածներ թարգմանել

Google-ը թարմացրել է Chrome-ի Google Translate ընդլայնումը՝ հնարավորություն տալով օգտատերերին անմիջապես վեբ էջի վրա թարգմանել տեքստը: 

Ինչպես արդեն հայտնի է Chrome-ի օգտատերերին, Google Translate-ը նախկինում էլ հնարավորություն էր տալիս թարգմանել վեբ էջերը: Տարբերությունը կայանում է նրանում, որ թարմացված տարբերակը ամբողջ էջի փոխարեն թույլ է տալիս թարգմանել տեքստի առանձին հատվածներ: Անհրաժեշտ է պարզապես նշել թարգմանվելու ենթակա հատվածը, սեղմել մկնիկի աջ կոճակն ու բացված ցանկից ընտրել «Google Translate»-ը:  

Կան նաև հատուկ կարգավորումներ, որոնք ամբողջապես ավտոմատացնում են վերը նշված գործընթացը: Ամեն անգամ նշելով տեքստի որևէ հատված՝ Google Translate-ն ավտոմատ կերպով այն թարգմանում է:

Ցանկության դեպքում Google Translate-ի թարմացված տարբերակը կարող եք ներբեռնել Chrome Web Store առցանց խանութից: 

Լրահոս