Փետրվար, 2026
January 2026
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
SanDisk-ը 512GB հիշողությամբ SD քարտ է թողարկել
16/09/2014 12:04

SanDisk-ը 512GB հիշողությամբ SD քարտ է թողարկել

Արտաքին հիշողության էլեկտրոնային կրիչների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը՝ SanDisk ընկերությունը, ներկայացրել է 512 ԳԲ ռեկորդային ծավալով SD քարտը:

Հատկանշական է, որ 10 տարի առաջ SanDisk-ն առաջինն էր, որ թողարկեց 512 ՄԲ հիշողությամբ քարտ, այսինքն վերջին տաս տարում ընկերությանը հաջողվել է 1000 անգամ մեծացնել քարտերի հիշողության ծավալը:

Նման քարտի պոտենցիալ գնորդներն առաջին հերթին 4K ֆորմատում տեսանյութեր նկարահանող օպերատորներն են: Ընկերությունում հայտնել են, որ քարտի տեղեկատվության գրանցման արագությունը 95ՄԲ/վ է: Քարտը կարող է աշխատել -25C մինչև +85C ջերմաստիճանային միջակայքում: Քարտի մոտավոր արժեքը կկազմի 800$: