Սեպտեմբեր, 2025
September 2025
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Seagate-ը մշակում է 8 Տբ ծավալով կոշտ սկավառակ
22/07/2014 12:50

Seagate-ը մշակում է 8 Տբ ծավալով կոշտ սկավառակ

Seagate Technologies ընկերությունն իր 6 ՏԲ ծավալով և 300 ԱՄՆ դոլար արժողությամբ կոշտ սկավառակներով կարելի է ասել հեղափոխություն առաջացրեց տվյալների պահպանման համակարգերի շուկայում: Սակայն ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են մեծանում շուկայի պահանջները, այդ իսկ պատճառով Seagate-ն սկսել է փորձարկել 8 Տբ ծավալով կոշտ սկավառակներ: Դրանց մի քանի նմուշներ արդեն օգտագործվում են կորպորատիվ հաճախորդների կողմից: 

Ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Լուչոն հայտնել է, որ հենց սպառողները պետք է գնահատեն 8 Տբ սկավառակների հուսալիությունը: Նոր մշակված կոշտ սկավառակները հիմնականում նախատեսված են ծավալուն տվյալների հետ աշխատող սերվերային համակարգերում օգտագործման համար: Այն մասին, թե երբ են սկավառակները հայտնվելու շուկայում, մանրամանսեր դեռևս չկան: Այս հարցում մեծ կարևորություն ունեն սպառողների արձագանքները: