Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
oPhone. Բույրերի փոխանցման համար նախատեսված սարք
20/06/2014 13:31

oPhone. Բույրերի փոխանցման համար նախատեսված սարք

Սարքերը, որոնք հեռավորության վրա հաղորդակցվելու հնարավորություն են տալիս, չեն դադարում էվոլյուցիայի ենթարկվել: Նախկինում զրուցակցի մտքերի մասին կարելի էր իմանալ միայն նամակի միջոցով, այնուհետև ստեղծվեցին հեռախոսներն ու մարդկանց լսելու հնարավորություն տվեցին, իսկ այժ մարդկանց ապրելակերպի անբաժանելի մասնիկ են դարձել սմարթֆոնները, որոնք թույլ են տալիս նաև տեսնել զրուցակցին:

oPhone անվանումը ստացած սարքը, որը ցանկանում ենք ներկայացնել Ձեր ուշադրությանը, ևս մի կայուն քայլ է տեղեկատվության փոխանցման տեխնոլոգիաների զարգացմանն ընդառաջ: Այն թույլ է տալիս ընկերներին և բարեկամներին փոխանցել բոլոր տեսակի բույրերը:

Սարքում տեղադրված 8 քարթրիջներից յուրաքանչյուրը 4  բույր է պարունակում, որոնց տարատեսակ համդրությունների արդյունքում հնարավոր է 300 000 նոր բույրեր ստանալ: Իսկ դրանք փոխանցելու համար անհրաժեշտ է նկարել համապատասխան օբյեկտը, ինչից հետո սմարթֆոնի հատուկ հավելվածը կառաջարկի օբյեկտն ավելի հստակ նկարագրող նկարների ևս մի քանի տարբերակ: Հաղորդագրության ստացողը բաց է անում կցված նկարը, իսկ oPhone-ը վերլուծության է ենթարկում տեղեկատվությունն ու սկսում է արձակել համապատասխան բույրը:

Սպասվում է, որ սարքը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա ապրիլին և կարժենա 200 ԱՄՆ դոլար: